Մատչելիության հղումներ

«Թեհրանը պատրաստ է ղարաբաղյան կարգավորման հարցում համագործակցել Երեւանի եւ Բաքվի հետ»


«Թեհրանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համագործակցել Երեւանի եւ Բաքվի հետ», - պաշտոնական այցով Իրան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին:

Ըստ «Ռեգնում» գործակալության, Իրանի նախագահը արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ ընդգծելով ուժի օգտագործման անթույլատրելիությունը:

«Տարաձայնությունները անհրաժեշտ է հաղթահարել փոխըմբռնման, երկխոսության հաստատման, տրամաբանության եւ իրավունքի միջոցով», - հայտարարել է Խաթամին:

Իր հերթին Իլհամ Ալիեւը հաստատել է Իրանի հետ քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում համակողմանի համագործակցությունը զարգացնելու՝ Ադրբեջանի պատրաստակամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG