Մատչելիության հղումներ

Ադրբեջանում կբարձրացվեն էլեկտրաէներգիայի սակագները


Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, 2005 թվականի հունվարի 1-ից կառավարության որոշմամբ երկու անգամ բարձրացվել է խմելու ջրի սակագինը: Այժմ բնակչությունը ստիպված է լինելու վճարել 370 մանաթ (0,08 ԱՄՆ դոլար) 1 խորանարդ մետր ջրի դիմաց՝ նախկին 175-ի փոխարեն:

Միեւնույն ժամանակ, պետական ձեռնարկություններին եւ գործարարներին մատակարարվող ջրի սակագինը ոչ միայն չի բարձացվել, այլեւ կրկնակի իջեցվել է՝ 5300 մանաթից հասցվելով 2700 մանաթի 1 խորանարդ մետր ջրի դիմաց:

Ադրբեջանական «Էխո» թերթի փոխանցմամբ, ներկայումս քննարկվում է էլերկտրաէներգիայի սակագների բարձացման հարցը: Երեկ նման առաջարկով հանդես է Համաշխարհային բանկի՝ Հարավային Կովկասի գծով ավագ տնտեսագետ Քրիստիան Պիտերսենը:

«Այժմ եկել է ժամանակը վերանայելու էլեկտրաէներգիայի սակագները: Ադրբեջանի կառավարությունն անցյալ տարի բարձրացրեց գազի սակագները: Գազն օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար, հետեւաբար անհրաժեշտ է վերանայել էլեկտրաէներգիայի սակագները», - ասել է Պիտերսենը:

Համաշխարհային բանկի փորձագետը չի ճշտել, թե որքանով է ՀԲ-ն առաջարկում ավելացնել սակագները՝ նշելով միայն, որ «առաջիկա շաբաթների ընթացքում այդ հարցը կքննարկվի Ադրբեջանի կառավարության անդամների հետ»: «Ընդհանուր առմամբ, ՀԲ-ն առաջարկում է Ադրբեջանին աստիճանաբար սակագները հասցնել ինքնարժեքի մակարդակին: Հակառակ դեպքում, ներդրումները այս ոլորտ կդառնան անհնար», - ասել է Պիտերսենը:

Ներկայումս սակագինը 1 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց բնակչության համար սահմանված է 80 մանաթի, ձեռնարկությունների համար՝ 130, իսկ կոմերցիոն ընկերությունների համար՝ 250 մանաթի չափով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG