Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարը վաղը կմեկնի Թբիլիսի


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վաղը կմեկնի Թբիլիսի, ուր հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Կավկազ պրես» գործակալությանը Վրաստանի արտգործանախարարությունից հայտնել են, թե Սերգեյ Լավրովը Վրաստանի ղեկավարության հետ կքննարկի Ռուսաստան-Վրաստան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ բարեկամության եւ համագործակցության սկզբունքների շուրջ համաձայնագիրը, որը արդեն երկու երրորդով պատրաստ է:

Ռուսաստանի արտգործնախարարի այցը սպասվում էր 2004 թվականի հոկտեմբեր ամսին, սակայն Լավրովի զբաղվածության պատճառով այն հետաձգվել էր մինչեւ հունվար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG