Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում տեղի կունենա «Հայաստան. եկամուտների վերաբաշխումը եւ սոցիալական ապահովության համակարգը» թեմայով գիտաժողով


Հունվարի 15-16-ը Վաշինգտոնում Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբի (ՀՄՏՀԽ) երրորդ տարեկան գիտաժողովը՝ «Հայաստան. եկամուտների վերաբաշխումը եւ սոցիալական ապահովության համակարգը» թեմայով:

Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությանը ՀՄՏՀԽ-ից հայտնել են, թե գիտաժողովին կմասնակցեն սոցիալական ու տնտեսական ոլորտների ավելի քան 200 հայ եւ այլազգի փորձագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից, ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունից, միջազգային դոնոր կազմակերպություններից եւ Հայաստանի ու ԱՄՆ ակադեմիական ինստիտուտներից:

Գիտաժողովի մասնակիցները կքննարկեն Հայաստանի տնտեսական աճին ու զարգացմանը, մակրոտնտեսական քաղաքականությանը, աղքատության ու եկամուտների վերաբաշխմանը, առողջապահության եւ սոցիալական ծառայությունների բարեփոխումներին, տնտեսության զարգացմանը, պետական եւ մասնավոր ոլորտների ծառայություններին, առեւտրային ու աշխարհաքաղաքական, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերություններին վերաբերող հարցեր:

ՀՄՏՀԽ-ն ոչ քաղաքական ու անկուսակցական կազմակերպություն է, որը ուսումնասիրում է Հայաստանում ու Սփյուռքում հասարակական-քաղաքական խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG