Մատչելիության հղումներ

Սերգեյ Իվանով. «Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկն է»


«Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկն է», - Միացյալ Նահանգներում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը:

«Մենք միասին հանդիսանում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Հայաստանում տեղակայված է խոշոր ռուսական ռազմակայան: Ունենք շատ սերտ տնտեսական եւ մշակութային կապեր», - ըստ «Ռեգնում» գործակալության, իր այցի ամփոփիչ ասուլիսում ասել է Իվանովը:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը մտադիր չէ «Հայաստանին դրդել այս կամ այն կողմ»:

«Հայաստանը ինքնիշխան պետություն է, որը ինքն է որոշում՝ որ կողմ շարժվել: Սա մեր սկզբունքներից մեկն է», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG