Մատչելիության հղումներ

Անթալիայի հյուրանոցներից մեկում գազի պայթյունից վիրավորվել է 28 մարդ


Առնվազն 28 բանվոր եւ «Քլաբ վոյաժ» հյուրանոցի աշխատակիցներ են վիրավորվել երեքշաբթի երեկոյան Թուրքիայի Անթալիայի նահանգի Մանավգաթ քաղաքում հնչած պայթյունի հետուանքով:

«CNN-Turk» հեռուստաընկերության փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնի փոփոխության ժամանակ: Զբոսաշրջիկներ չեն տուժել, քանի որ «Քլաբ վոյաժ» հյուրանոցը փակված էր՝ գազի սարքավորումների փոփոխման աշխատանքների պատճառով:

Պայթյունի արդյունքում քանդվել է հյուրանոցի ռեստորանի պատը: Տուժած բանվորները եւ հյուրանոցի աշխատակիցները հասցվել են հիվանդանոց: Վարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG