Մատչելիության հղումներ

Իրաքը Ադրբեջանին խնդրում է ավելացնել խաղաղապահների թիվը


Ադրբեջանում Իրաքի նորանշանակ դեսպան Արշադ Օմար Իսմայիլի խոսքերով, պաշտոնական Բաղդադը հանդես է գալիս Իրաքում ադրբեջանցի խաղաղապահների թվի ավելացման օգտին:

«Իրաքի ժողովուրդը կարեւոր նշանակություն է տալիս երկրում ադրբեջանցիների ներկայությանը, այդ պատճառով մենք ամենից շատ սպասում ենք զինվորականներին Ադրբեջանից», - ըստ «Ռեգնում» գործակալության, հայտարարել է դեսպանը:

Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, Բաղդադը չի դիմել Ադրբեջանին նման հարցով, քանի որ որոշումը պետք է կայացվի Ադրբեջանի նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG