Մատչելիության հղումներ

USAID-ն կֆինանսավորի Հայաստանի 15 դպրոցների ջեռուցման ծրագիր


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրի շրջանակներում Հայաստանի 15 դպրոցներում սկսած փետրվար ամսից կտեղադրվեն ջեռուցման համակարգեր:

«Կավկազպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող փոխնախարար Սոս Քոչարյանը չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է, թե ծրագրի իրականացման համար USAID-ն տրամադրել է 600 հազար դոլար: Հաջողության դեպքում, գումար կտրամադրվի եւս 15 դպրոցներում ջեռուցման համակարգեր տրամադրելու համար:

Փոխնախարարը նշել է նաեւ, որ 2003-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը իրականացրել էր հայաստանի 8 դպրոցներում ջեռուցման համակարգերի վերականգնման փորձնական ծրագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG