Մատչելիության հղումներ

Ըստ վրաստանցի գործարարի, ադրբեջանական վառելիքի որոշ մասը, իրոք, հասնում է Հայաստան


Վրացական «Ախալի թաոբա» թերթը անդրադարձել են երկրում վառելիքի գների բարձացման խնդրին: Կարծիք կա նաեւ, թե վառելիք ներկրողները արհեստականորեն են բարձացնում գները:

Ներկայումս վառելիքի շուրջ 80 տոկոսը Վրաստան է ներկրվում Ադրբեջանից, սակայն վերջին շաբաթների վրաց-ադրբեջանական «տրասպորտային պատերազմի» հետեւանքով այն զգալիորեն նվազել էր՝ առաջացնելով վառելիքային ճգնաժամ:

Վրաստանի Նավթարդյունաբերողների եւ ներկրողների միության նախագահ Վանո Մթվրալաշվիլին «Ախալի թաոբա» թերթին հայտնել է, թե վառելիքի պակասի վրա ազդել է երկու գործոն: Նախ, Ադրբեջանի մաքսավորները թույլ չեն տալիս վառելիքով բեռնված վագոններին հատել վրաց-ադրբեջանական սահմանը, ինչի պատճառով վառելիքամատակարարումը Ադրբեջանից հասցվել է զրոյական մակարդակի:

«Ադրբեջանականն կողմը լիովին իրավացի է. իմ ունեցած տեղեկույթուններով, վառելիքի որոշ մասը, իրոք, հասնում է Հայաստան», - ասել է Մթվրալաշվիլին:

Երկրորդ պատճառը, ըստ նրա, Ադրբեջանում նավթամշակող ձեռնարկությունների վերազինումն է, ինչը հանգեցչել է վառելիքի արտադրության ժամանակավոր նվազման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG