Մատչելիության հղումներ

Սարփի-Ախալքալակ երկաթուղին կվերագործարկվի 2005 թվականի ապրիլին


Սարփի-Ախալքալակ երկաթուղու վերագործարկման խնդիրը կլուծվի մինչեւ 2005 թվականի ապրիլ ամիսը: Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը՝ Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպումից հետո:

Նրա խոսքերով, Ադրբեջանը՝ Թուքիայի եւ Վրաստանի հետ մեկտեղ հետաքրքրված է երկաթուղու վերագործարկմամբ, եւ այդ հարցով այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում:

Յիլդիրիմը հայտնել է, թե 2005 թվականի ապրիլին կկայանա տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն «երկաթուղու վերագործարկմանը եւ նախագծի ֆինանսավորմանը առնչվող հարցեր»:

Հարկ է նշել, որ Սարփի - Ախալքալակ երկաթուղին մաս է ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում իրականացվող Կարս - Թբիլիսի երկաթուղու նախագծի, որի ընդհանուր երկարությունը 98 կիլոմետր է: Ընդ որում՝ 68 կիլոմետրը կանցնի Թուրքիայի տարածքով, 30-ը՝ Վրաստանի: Նախագծի արժեքը գնահատվում է 400-600 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG