Մատչելիության հղումներ

Ամանորը երեւանցիների կողմից ամենասիրված տոնն է


Ըստ Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի՝ դեկտեմբերի 24-28-ը Երեւան քաղաքի բնակչության շրջանում անցկացված հարցախույզի, մայրաքաղաքի բնակիչների 98 տոկոսը տոնում է Ամանորը:

Սեփական ծննդյան օրը եւ ընտանիքի անդամների ծննդյան օրը տոնում են հարցվածների համապատասխանաբար 85 եւ 67 տոկոսը: Անկախության տոնը նշում են 24 տոկոսը, իսկ հարցվածների 1 տոկոսը տարվա ընթացքում որեւէ տոն չեն նշում:

Ամանորը տանը, ընտանիքի հետ են նշում հարցմամբ ընդգրկվածների 81 տոկոսը: Ընդամենը 2 տոկոսն է պատրաստվում Նոր տարին դիմավորել «ռեստորանում, ակումբում կամ համերգում»:

Հարցումը անցկացվել է 18 եւ ավելի բարձր տարիքի 662 երեւանցիների շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG