Ինչպես փոխանցել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համարում է, թե որեւէ պետություն կամ պետությունների խումբ չի կարող հավակնել ԱՊՀ տարածքում մենաշնորհային ազդեցության:
«Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2004 թվականի հուլիսին ռուսաստանյան դեսպանների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը այդ տարածաշրջանում մենաշնորհ չունի: ԱՊՀ մասնակից պետությունները ինքնիշխան իրավունք ունեն իրենց արտաքին քաղաքականությունը վարել ազգային շահերի համապատասխան: Բայց հենց այդ պատճառով էլ որեւէ այլ պետություն կամ պետությունների խումբ չի կարող հավակնել ԱՊՀ տարածքում մենաշնորհային ազդեցության», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» հոդվածում, որը երկուշաբթի օրը տեղադրվել է Ռուսաստանի արտգործնախարարության ինտերնետային էջում: