Մատչելիության հղումներ

Մոսկվայում այսօր կկայանա Ռուսաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը


Այսօր Ռուսաստան-Հայաստան տնեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Հանձնաժողովի ռուսաստանյան կողմից համանախագահը Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինն է:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությանը հայտնել է, թե օրակարգում հանձնաժողովի համանախագահների՝ հոկտեմբերին կայացած հանդիպման արձանագրության իրականացման հարցերն են: Մասնավորապես՝ իրավական բազայի մշակման, առեւտրատնտեսական, ֆինանսական, գույքի, ինչպես նաեւ վառելիքաէեներգետիկ, տրանսպորտի եւ կապի ոլորտում համագործակցության խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG