Մատչելիության հղումներ

«Թուրքիայի նոր Քրեական օրենսգիրքը սպառնում է խոսքի ազատությանը»


Հրատարակիչները եւ գրողները ահազանգում են Եվրամիությանը Թուրքիայի նոր Քրեական օրենսգիրքի կապակցությամբ՝ միաժամանակ առաջարկելով բարելավել դրա բովանդակությունը:

Անցած շաբաթավերջին Հրատարակիչների միջազգային ընկերակցությունը (International Publisher’s Association - IPA) եւ Միջազգային ՓԵՆ ակումբը (International PEN) հորդորել են Եվրամիության Խորհրդի գործող նախագահ Բալկենենդեին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոյին պահանջել, որ Թուրքիան վերանայի նոր Քրեական օրենսգիրքը, որը ուժի մեջ պետք է մտնի 2005 թվականի ապրիլին:

Հրատարակիչների միջազգային ընկերակցության Հրապարակումների ազատության կոմիտեի նախագահ Լարս Գրահն-ը ասել է. - «Բավական մտահոգիչ է, որ թուրքական նոր Քրեական օրենսգիրքը խոսքի ազատության առումով որեւէ առաջընթաց գործնականում չի պարունակում: Դրանում պահպանվել են մի շարք թեմաների նկատմամբ արգելքները, ինչպես Կիպրոսի հարցը եւ Հայոց ցեղասպանության հիշատակումը: Ուստի հրամայական է դառնում, որ Եվրամիությունը գործողություններ ձեռնարկի Թուրքիայի քրեական օրենսգրքում խոսքի ազատությունը խոչընդոտող բոլոր դրույթները վերացնելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG