Մատչելիության հղումներ

Հոլանդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը


Ինչպես տեղեկացրել է Հոլանդիայի հայկական կազմակերպությունների միությունը, այդ երկրի խորհրդարանը դեկտեմբերի 21-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձեւ:

Հոլանդիայի հայ համայնքը տարիներ ի վեր հետամուտ էր 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հոլանդիայի հայկական կազմակերպությունների միության հաղորդագրությունը փոխանցում է նաեւ, որ բանաձեւը ներկայացվել է Հոլանդիայի խորհրդարանում Թուրքիայի հետ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու կապակցությամբ՝ անցյալ ուրբաթ Եվրամիության գագաթաժողովի արդյունքների քննարկումների ժամանակ:

Խորհրդարանի ընդունած որոշումը կոչ է անում երկրի կառավարությանը «մշտապես եւ շեշտադրությամբ բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի հետ երկխոսության ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG