Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախկին արտգործնախարարը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կապում է Հայաստանում իշխանափոխության հետ


Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, որոշ քաղաքագետներ նշում են, թե Վրաստանից եւ Ուկրաինայից հետո «թավշյա հեղափոխություն» է սպասվում Հայաստանում, ինչը կարող է խթանել ղարաբաղյան հակամարտության կագավորումը:

Մասնավորապես, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը կարծիք է հայտնել, թե Հայաստանում «առայժմ չի ձեւավորվել հեղափոխական վիճակ, սակայն կան իշխանությանը հավակնող ուժեր»:

«Եթե նրանք իշխանության գան Հաաստանում, ապա կարող են որդեգրել կառուցողական դիրքորոշում, եւ հակամարտությունը հնարավոր կլինի լուծել», - ասել է Զիլֆուղարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG