Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովը առաջարկում է Հայաստանին վերադառնալ սահմանադրական փոփոխությունների 2001 թվականի նախագծին


Ազգային Ժողովում չորեքշաբթի օրը անցկացվելու է Եվրաինտեգրման հանձնաժողովի նիստը, որի օրակարգում Վենետիկի հանձնաժողովի՝ սահմանադրական բարեխությունների նախագծերի վերաբերյալ եզրակացությունների քննարկումն է:

Հայաստանը միջազգային փորձաքննության էր հանձնել շրջանառության մեջ դրված երեք նախագիծ, որոնք հեղինակել են քաղաքական կոալիցիայի, ՄԱԿ կուսակցությունը եւ պատգամավոր Արշակ Սադոյանը:

Դեկտեմբերի 6-ին ստացվել էր Եվրաինտեգրման Վենետիկի հանձնաժողովի զեկույցը: ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ Շավարշ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե «զեկույցում հավանություն չի տրվում նախագծերից եւ ոչ մեկին»: Ը

ստ պատգամավորի, գնահատականը բաժանված է մի քանի հատվածների: Առաջինը՝ այժմ ներկայացված տարբերակները զիջում են նույնիսկ 2003 թվականին հանրաքվեի դրված տարբերակին:

Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովում դիտարկում են ոչ թե հանրաքվեի դրված, այլ 2001-ի նախագիծը (հանրապետության նախագահի կողմից առաջարկվածը), սկզբնականը, որը ավելի համաձայնեցված էր: Իսկ հանրաքվեի դրված նախագիծը արդեն փոփոխված է, ընդ որում փոփոխությունները չեն համաձայնեցվել:

Շավարշ Քոչարյանի փոխանցմամբ, եզրակացության մեջ նշված է նաեւ, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկները հաշվի չեն առնվել, բարելավումներ կան, «բայց ընդհանուր առմամբ դա նահանջ է»:

Վենետիկի հանձնաժողովը առաջարկում է վերադառնալ 2001 թվականի նախագծին, ընդունել այն որպես հիմք՝ հաշվի առնելով արված առաջարկությունները: «Այդ պարագայում, կարող է ստացվել նորմալ նախագիծ», - ասաց Շավարշ Քոչարյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG