Մատչելիության հղումներ

Ադրբեջանից բռնագաղթված հայերը հայցով դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան


Շահումյանի շրջանից եւ Գետաշենի ենթաշրջանից բռնի տեղահանված 4 ընտանիքներ ընդդեմ Ադրբեջանի հայց-գանգատով դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

«Գանգատում, մասնավորապես, կվիճարկվեն այդ տարածքներից բռնի տեղահանված բնակիչների սեփականության պաշտպանության իրա-վունքի, ինչպես նաեւ բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման հարցերը», - հինգշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է Շահումյան-Գետաշեն բարեգործական միությունը, որին էլ պատկանում է Ստրասբուրգի դատարան դիմելու նախաձեռնությունը:

Միությանը կրկին հավաստել է իր պատրաստակամությունը՝ «պաշտպանելու Ադրբեջանի կողմից 1990-ականներին սանձազերծած ագրեսիայից տուժած հազարավոր հայ ընտանիքների շահերը` իրավասու միջազգային ատյաններում»:

Անցած ամիս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ադրբեջանի նախաձեռնած՝ «գրավյալ տարածքների» հարցի քննարկման նախօրեին Լեռնային Ղարաբաղին սահմանակից Շահումյանի եւ Գետաշենի շրջաններից տեղահանված հայերի անունից Շահումյան-Գետաշեն բարեգործական կազմակերպությունը նամակներ էր ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին եւ ՄԱԿ-ի 59-րդ նստաշրջանի նախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG