Մատչելիության հղումներ

Եվրոբանկը 170 միլիոն դոլարի վարկ է տրամադրելու Ադրբեջանին


Ադրբեջանն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեքշաբթի օրը Լոնդոնում 170 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել: Վարկն օգտագործվելու է Ադրբեջանի գազի պաշարների իրացման եւ խողովակաշարային համակարգի զարգացման նպատակով:

Համաձայնագիրը, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Եվրոբանկի լոնդոնյան կենտրոնական գրասենյակում ստորագրել են Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը, Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Նաթիկ Ալիեւը եւ ՎԶԵԲ-ի բիզնես խմբի տնօրեն Փիթեր Ռայնինգերը: Ստորագրման արարողությանը ներկա են եղել բանկի նախագահ Ժան Լեմիերը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ըստ համաձայնագրի, Եվրոբանկը 110 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ Շահ-Դենիզի գազի հանքավայրը շահագործելու համար եւ 60 միլիոն դոլար՝ Հարավկովկասյան գազատարի շինարարությանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG