Մատչելիության հղումներ

Սալոմե Զուրաբիշվիլի. «Մենք հրաժարվում ենք որեւէ տնտեսական պատժամիջոց կիրառել Հայաստանի նկատմամբ»


«Վրաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ», - «Ֆրանսպրես»-ին ասել է Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով ադրբեջանա-վրացական սահմանին այս օրերն կուտակված հարյուրավոր վագոնների խնդրին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը փակել է ուղեւորափոխադրումների հոսքը Վրաստանից, կասկածելով, թե դրանց մի մասը կարող է հետագայում մտնել Հայաստան: Զուրաբիշվիլին հայտարարել է, թե Թբիլիսին համաձայն է կանխել իր տարածքով զինամթերքի փոխադրմանը, սակայն ավելացրել. «Մենք հրաժարվում ենք որեւէ տնտեսական պատժամիջոց կիրառել Հայաստանի նկատմամբ»:

Նա նաեւ ասել է, որ եթե Վրաստանը չեզոքից բացի այլ դիրքորոշում ունենար երկու երկրների հակամարտության հարցում, «մենք կորդեգրեինք հարաբերությունների սրման տրամաբանությունը, ինչը ավերիչ կլիներ ոչ միայն մեր եւ մեր հարեւանների, այլեւ՝ ամբողջ տարածաշրջանի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG