Մատչելիության հղումներ

Ադրբեջանական թերթում «Մայն կամպֆ»-ից հատվածներ տպագրելու կապակցությամբ հարուցվել է քրեական գործ


Ադրբեջանական «Խուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալիի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ թերթում Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ»-ից հատվածներ տպագրելու կապակցությամբ:

«Թուրանի»-ի փոխանցմամբ, կիրակի առավոտյան Զեյնալին բերման է ենթարկվեն Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն, որտեղ նրան ներկայացվել է մամուլում ազգային եւ կրոնական թշնամանք տարածելու մեղադրանք:

Զեյնալին, որը նաեւ «Մայն կամպֆ»-ի ադրբեջանական հրատարակության թարգմանիչն է, անցյալ շաբաթ արդեն բերման էր ենթարկվել նախարարության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել: րքի տպաքանակը ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից ամբողջությամբ առգրավվել էր:

«Մայն կամպֆ»-ի լույս ընծայումը Ադրբեջանում առաջացրել էր հրեական համայնքի զայրույթը, համայնքի ներկայացուցիչները պահանջել էին առգրավել ֆաշիստական երմանիայի հանդեպ ԽՍՀՄ տարած հաղթանակի 60-ամյակի նախաշեմին հրատարակված գրքի տպաքանակը (300 օրինակ) եւ պատժել հրատարակիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG