Մարդու իրավունքների օրվա առիթով «Այբ-Ֆե» թերթը դիմել է հայաստանյան մի քանի իրավապաշտպանների՝ գնահատելու այդ առումով իրավիճակը: Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մասնավորապես ձեւակերպել է. - «Մեզ մոտ մարդկանց պաշտպանությունը երաշխավորված է նրանց ֆինանսական միջոցներով եւ պաշտոններով: Սովորական քաղաքացիները անպաշտպան են պետական մեքենայի առջեւ»: «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» կազմակերպության ղեկավար Գայանե Մարկոսյանի հայացքով՝ մարդու իրավունքները չեն պաշտպանվում, որովհետեւ «մեզ մոտ մարդու նկատմամբ հարգանքն այնքան ցածր մակարդակի է, որ մենք մարդու իրավունքները շատ վերացական ենք պատկերացնում»: «Իրավունքները ոտնահարվում են բոլոր ոլորտներում՝ սկսած կենցաղից», - ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ շեշտադրելով. - «Ամենամեծ խախտումը, երեւի բոլոր իրավախախտումների հիմքն այն է, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն չկա: Այստեղից էլ պետք է սկսել իրավունքների վերականգնումը»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանն այսօր արձանագրում է Հայաստանի ընդդիմադիր դաշտում մրցակցության ծավալում՝ թե «ով հնարավորինս շուտ ու բարձր կգոռա Արեւմուտքի ուղղությամբ, թե ինքը ուղնուծուծով արեւմտամետ է՝ դրանից ակնկալվող ուկրաինական հետեւանքներով հանդերձ»: «Ընդդիմադիրների նորահայտ խմբավորումների ձգտումները, անկախ ամեն ինչից, մի առումով դրական հույզեր, այնուամենայնիվ, առաջացնում են», - գնահատում է մեկնաբանը: - «Երկրիդ ընդդիմությունը գոնե կսկսի ինչ-որ բանով զբաղվածի տպավորություն գործել»:
«Հասկանալի չէ, թե հեղափոխական բարիկադն ի՞նչ հիմքի վրա պիտի բարձրանա», - «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ասում է ԱԺ հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը: - «Շատ հիմնավոր պատճառներ պիտի լինեն, որ հասարակությունը դիմի ցնցումների միջոցով իշխանափոխության... Իսկ որ սոցիալական լարվածությունն անհամեմատ մեղմվել է, անժխտելի է: Հայաստանում հեղափոխական գործընթացներ կարող են սկսվել միայն այն դեպքում, եթե իշխանությունները Ղարաբաղի հարցում որդեգրեն պարտվողական քաղաքականություն»։ Բայց դա էլ Գագիկ Մինասյանը ուղղակի բացառում է:
«Առավոտ» թերթի խմբագիրն այսօր ուրվագծում է. - «Հեղափոխությունը (անարյուն եւ, առավել եւս, արյունալի) վատ բան է: Կյանքի հերոսական եւ ռոմանտիկ ընկալումը միշտ ժամանակավոր է լինում: Հեղափոխություններն ու պատերազմները ծնում են հերոսներ, որոնք այնուհետեւ դառնում են կամ խիղճը կորցրած օլիգարխներ, կամ բոմժեր: Բայց ավելի շատ դրանք ծնում են տականքներ, որոնք իրենց հերոս են երեւակայում: Ժողովուրդների ինքնապաշտպանության բնազդը միշտ մղում է նրանց խուսափել հեղափոխություններից: Եվ միայն հղփացած իշխանությունների ամբարտավան եւ ինքնասիրահարված վարքն է, որ կարող է հանգեցնել այդ քաոսին», - ընդգծում է խմբագիրը: - «Ինչքան էլ Արեւմուտքը պատրվակ եւ պատճառ ունենա, ինչքան էլ ֆինանսավորի ընդդիմությանը եւ հայտարարի, որ ընտրությունները կեղծված են, նա չի կարող հեղափոխություն հրահրել, եթե չկա նախադրյալների մի ամբողջ համալիր. այդ թվում՝ ժողովրդի սոցիալական ծայրաստիճան դժգոհությունը, իշխանության ծայրահեղ կոռումպացվածությունը, բութ ինքնահավանությունը եւ անպատժելիությունը, հասարակություն-իշխանություն երկխոսության բոլոր կանալների շրջափակումը՝ իշխանության կողմից»: «Առաջին երկու կետերի մասին խոսվում է ամեն օր՝ դրանք կարծես թե հավելյալ մեկնաբանության կարիք չունեն: Երրորդ կետով նույնպես իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի ստեղծվեն հեղափոխության նախադրյալներ: Նման անհաշվենկատ քայլերից էր ամբողջ հեռուստաեթերը կոշտ ձեւով սեփական փառաբանմանը ծառայեցնելը», - մատնանշվում է «Առավոտ»-ում:
«Ուկրաինայում եւ Վրաստանում ընթացած հեղափոխական զարգացումները որոշակիորեն արագացնում են ընդդիմադիր նոր, այսպես ասած՝ աշխարհաքաղաքական կոնկրետ ուղղվածության ֆորմատների ձեւավորման գործընթացները», - ամրագրում է այսօր «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Բայց նոր արեւմտամետ լիարժեք դաշինքի ծննդյան մասին լուրերը առայժմ խիստ չափազանցված են: Հայաստանում քաղաքական ձմեռը թեեւ ստանում է ակնհայտ նարնջագույն երանգներ, այնուամենայնիվ, դեռեւս փաստ չէ, որ այստեղ էլ անպայման կլինի նարնջագույն հեղափոխություն: Դեռեւս չի կարելի ասել, թե Հայաստանի քաղաքական այրերի մեծամասնությունը վերջնականապես երեսը թեքել է Մոսկվայից ու շրջվել դեպի Վաշինգտոն: Ի վերջո, դեռեւս հստակ չէ՝ Ռուսաստանը թույլ կտա՞ արդյոք, որ Արեւմուտքը տիրանա ռուսական ազդեցության տարածաշրջանային վերջին միջնաբերդին՝ Հայաստանին: Թե՞ կդիմի կտրուկ եւ անկանխատեսելի հակաքայլերի»:
«Մեր կառավարությունն այնքան սկանդալային գործարքներ է իրականացրել, որ այդպիսի յուրաքանչյուր գործարքից հետո թվում է, թե անակնկալների պաշարը սպառված է: Սակայն կառավարության երեկվա մատուցած անակնկալը կարող է ստվեր գցել իր նախկին բոլոր կասկածելի գործարքների վրա», - գնահատում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Կառավարության որոշմամբ՝ երեկ փաստորեն 38 մլն դոլարով մասնավորեցվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը... Այս կոմբինատը, անցած տարվա տվյալներով, ապահովել էր մոտ 20 մլն դոլարի մաքուր շահույթ: Այլ կերպ ասած՝ այս կոմբինատը մեր կառավարությունը գնահատել է նրա 2 տարվա մաքուր շահույթի չափով»: «Հայկական ժամանակ»-ը նաեւ հիշեցնում է ընդամենը մեկ ամիս առաջ նախարար Կարեն Ճշմարիտյանի հայտարարությունը, թե հիմնական ֆինանսավորումը կիրականացնի գերմանական ընկերությունը, որը բաժնետոմսերի համար կվճարի 132 միլիոն դոլար: Կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Ռոման Նավասարդյանի գնահատմամբ, կոմբինատի իրական արժեքը առնվազն 300 միլիոն դոլար է:
Վաչե Սարգսյան