Մատչելիության հղումներ

Դաշնային խորհուրդը հավանություն է տվել «Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ նախատեսող արձանագրությանը


Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանություն է տվել «Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին» Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պայմանագրում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ արձանագրությանը:

«Ինտերֆաքս» փոխանցմամբ, չորեքշաբթի օրը փաստաթուղթը սենատորներին ներկայացնելիս, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Վադիմ Գուստովը ասել է, թե տվյալ արձանագրությամբ «առկա ռազմաքաղաքական բարձր մակարդակին են համապատասխանեցվում Հայաստանում ՌԴ ռազմակայանի տեղակայման մասին նախկինում ձեռք բերված համաձայնությունները»:

Պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը ստորագրվել էր 2003 թվականի նոյեմբերին Երեւանում եւ նախագահ Պուտինի կողմից Պետդումայի վավերացմանն էր ներկայացվել օգոստոսի 2-ին:

Հայաստանի խորհրդարանը արձանագրությունը վավերացրել է 2004 թվականի ապրիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG