«Երկրաշարժը մեզ քիչ բան սովորեցրեց», - ընդգծվում է այսօր «Հայոց աշխարհ» թերթում: «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետի տեղակալ, տեխնիկական գիտությունների դոկտոր Արթուր Մանուկյանը այս առումով մասնավորապես ասում է. - «Հայաստանում քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերը քաղաքաշինության ոլորտում շատ լիբերալ են, մինչդեռ անհրաժեշտ է խիստ մոտեցումներ ամրագրել: Ի՞նչ է նշանակում՝ մարդն ապօրինի կառույց է կառուցել, բայց դրա համար չնչին մի գումարի տուգանք են նշանակում, դա անհեթեթ է: Այդ շենքերի, շինությունների գերակշիռ մեծամասնությունը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին: Նկատի ունենալով, թե այսօր ինչպես են կառուցվում այդ կցակառույցները, ձեղնահարկերը, ինչ փոփոխություններ են կատարվում նկուղներում, միանշանակ կարելի է եզրակացնել, որ դրանք հանգեցնում են եղած շենքերի սեյսմակայունության խաթարման»: «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը, իր հերթին, այսօր խտացրել է. - «Այդ զարհուրելի աղետը մեզ համար չի դարձել դաս: Այն ժամանակվա շենքերի նախագծողները շարունակում են շենքեր նախագծել, շինարարները շարունակում են կառուցել, ցուցանիշները շարունակում են պահանջվել ու նկարվել: Թե ինչպես են ձեռք բերվում այդ փաստաթղթերը, գաղտնիք չէ... Բայց երկրաշարժը փաստաթղթերին ու իրավական ակտերին չի նայում»:
«Արտաքին տեսքի, շինությունների դիմերեսի հետեւում աղետի գոտում այդպես էլ կենսական, սոցիալական բովանդակություն չլցվեց», - առանձնացնում է «Գոլոս Արմենիի» թերթը: «Իրավունք»-ի անդրադարձում էլ ուշադրություն է սեւեռված, որ աղետի օրվանից ի վեր եղած մեր երեք իշխանությունների օրոք էլ հսկայական նյութական միջոցներ այնտեղ հափշտակվել են:
Ընդհանուր ընթացքը Հայաստանում «Իրավունք»-ի մեկնաբանը այսօր բնորոշել է «Ներքաղաքական բեւեռացում՝ աշխարհաքաղաքական բեւեռացման ֆոնի վրա»: Վերլուծականում, մասնավորապես, մատնանշվում է. - «Եթե Ուկրաինայում արեւմտամետ ուժերը հաղթանակեն, ապա դա անմիջապես կանդրադառնա Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, եւ Միացյալ Նահանգների նկատմամբ համակրանք ունեցող ուժերը կտրուկ կակտիվանան: Եվ ինչպես ցույց է տալիս նույն Ուկրաինայի փորձը, որոշակի իրավիճակներում շատ հավանական է դառնում եւ իշխանական ռեսուրսի «առնետավազքը» դեպի «ժողովրդական հեղափոխություն» կամ «ժողովրդական ճնշումներ» իրագործողների ճամբարը»:
«Խորհրդարանական ընտրությունները համամասնական թե մեծամասնական ընտրակարգով անցկացնելու մասին բանավեճը սխոլաստիկ է եւ անիմաստ», - - գնահատում է «Առավոտ» թերթը: - «Ընտրակարգն ինքնին չի կարող ապահովել ո'չ ընտրությունների ժողովրդավարությունը, ո'չ քաղաքական համակարգի զարգացումը, ո'չ էլ խորհրդարանի դերի բարձրացումը կամ իջեցումը»: «Մեծամասնական-համամասնականն այստեղ որեւէ կապ չունի: Կապ ունի իշխանության մտածելակերպը. «Ո՞նց թե, իշխանությունն իմ ձեռքն է, թողնեմ, որ ինչ-որ թղթեր ինչ-որ արկղ գցելով՝ էդ իշխանությունը ձեռքիցս խլե՞ն»: Կապ ունի նաեւ», - համադրում է «Առավոտ»-ը, - «ժողովրդի մտածելակերպը. «Բա իշխանություն են, թագավորներ են, իշխաններ են, բա իհարկե պետք է աթոռներն իրենց ձեռքը պահեն: Աստված է՛լ բեթարից ազատի»:
«Ժողպատգամավոր» խմբի անդամ Լեւոն Խաչատրյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Ամեն մի համամասնականով ավելացված տեղ մեծացնում է այն կուսակցության վերարտադրվելու շանսերը, որը մեծամասնականով ընտրված որեւէ պատգամավոր չունի: Սրանից ժողովուրդը օգտվո՞ւմ է, թե՞ ոչ՝ սա է խնդիրը: Իհարկե, ոչ... Այսօր հիմնականում մեզ նման մեծամասնականով ընտրված պատգամավորներն են համարյա ամեն օր հանդիպելով ժողովրդին, փորձում մի փոքր թեթեւացնել սոցիալական դժվարին վիճակը, որպեսզի հոգսերի հանրագումարը չդառնա սոցիալական բռնկում»: Պատասխանելով «Ինչքա՞ն կյանք ունի իշխանական կոալիցիան» հարցին, Լեւոն Խաչատրյանը բանաձեւել է. - «Ընդհանրապես ինչ-որ բան փլուզվում է, երբ մեկի «լակամանից» մյուսը ինչ-որ բան է գողանում: Եթե իրարից ոչինչ չուզեն գողանալ, հարյուր տարի կգնան»: Պակաս կտրական չեն եւ «ժողպատգամավոր» խմբի մեկ այլ անդամի՝ Համլետ Թամազյանի գնահատականները «Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցում: «Այդ կոալիցիա կոչվածը շինծու կառույց էր, եւ նրա կատարած ցանկացած քայլն ապացուցեց, որ նման կառույցը չի կարող երկար գոյատեւել», - ասում է նա: - «Երկրում գործող միակ քաղաքական գործիքը շանտաժն է. կոալիցիայի կուսակցությունները շանտաժներով, իրար վրա մատ թափ տալով, ապականում են ողջ քաղաքական դաշտը: Կոալիցիայի համատեղ աշխատանքը չի ստացվում, եւ արդեն իսկ հասունացել է պահը, երբ վերահսկողությունից դուրս եկած այս վիճակին պետք է միջամտի հանրապետության նախագահը»: «Երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությունը մեկ լուծում ունի՝ պետք է ցրել այս խորհրդարանը, կազմակերպել Ազգային ժողովի նոր ընտրություններ եւ ձեւավորել նոր կառավարություն: Ու, իմ կարծիքով, նախագահն ամենաուշը գարնանը կցրի խորհրդարանը», - կանխատեսում է պատգամավորը:
Վաչե Սարգսյան