Մատչելիության հղումներ

Բրոդվեյում կբեմադրվի հայոց ցեղասպանության թեմայով ներկայացում


2005 թվականի գարնանը Բրոդվեյում կներկայացվի հայոց ցեղասպանության թեմայով «Գազանը լուսնի վրա» բեմադրությունը:

Ինչպես հաղորդում է «Ասպարեզ դեյլի» ինտերնետային կայքը, Ռիչարդ Կալինոսկու դրաման Ամերիկայի թատրոնի քննադատների ընկերակցության կողմից բավականին ջերմ արձագանքների էր արժանացել 1996-ին: Այն պատմում է ցեղասպանություն վերապրած հայկական զույգի մասին, որը գաղթելով Միացյալ Նահանգներ, փորձում է իր կյանքը կառուցել նոր հայրենիքում:

Պրոդյուսեր Դեյվիդ Գրիլոն հույս է հայտնել, թե «Գազանը լուսնի վրա», որն արդեն թարգմանվել է 11 լեզվով եւ բեմադրվել 16 երկրում, ավելի քան 40 թատերական մրցանակ շահել, հաջողություն կունենա նաեւ Բրոդվեյում, հատկապես` հայության շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG