Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Սլովակիայի խորհրդարանի որոշումը անընդունելի է»


Ինչպես հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը «անընդունելի» է որակել չորեքշաբթի օրը Սլովակիայի խորհրդարանում քվեարկությամբ ընդունված բանաձեւը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Փորձելով նսեմացնել բանաձեւի կարեւորությունը՝ Գյուլը ասել է, թե դրա նախաձեռնողը Սլովակիայի ընդդիմությունն է, ոչ թե կառավարությունը:

«Դա անընդունելի է… Մենք կձեռնարկենք անհրաժեշտ բոլոր [դիվանագիտական] քայլերը», - հայտարարել է Աբդուլա Գյուլը` առանց մանրամասնելու:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, նման զարգացումը արդյունք է Սլովակիայի ներքին քաղաքական զարգացումների:

«Ընդդիմությունը գործել է անպատասխանատու կերպով», - ասել է Գյուլը՝ ավելացնելով. - «Կառավարությունը չի պաշտպանել այդ բանաձեւը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG