(Շաբաթ, 27-ը նոյեմբերի)
«Հայոց աշխարհ» թերթի ձեւակերպմամբ՝ «ժողովրդավարության» անունից կոկորդ պատռող արմատական-հհշական շրջանակներն այս օրերին բառացիորեն էքստազի մեջ են Ուկրաինայում «մոլեգնող» նարնջագույն հեղափոխության կապակցությամբ: «Ընդդիմության առաջնորդ Վիկտոր Յուշչենկոյի «հաղթանակը» առաջինը ողջունեց ՀՀՇ վարչությունը, մոռանալով, թերեւս, որ 1996-ին հենց հհշական վարչախումբը տանկեր ու զրահամեքենաներ դուրս բերեց փողոց՝ ժողովրդի վստահության քվեն վաստակած Վազգեն Մանուկյանի ընտրությունն անվավեր ճանաչելու, հասարակության հնարավոր հակազդեցությունը բնում խեղդելու համար», - զուգադրում է «Հայոց աշխարհ»-ը: - «Անգամ ժողովրդական ընդվզումը ճնշելու ուսանելի փորձառություն ունեցող նախկին նախագահը չհապաղեց անվերապահ աջակցություն հայտնել Յուշչենկոյին»: Մի խոսքով, ըստ թերթի, երկակի ստանդարտների մասին շարունակում են ամենից շատ խոսել «հենց նրանք, ովքեր, որպես կանոն, առաջնորդվում են երկակի չափանիշերով»:
«Ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ Հայաստանում Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ծավալվող քննարկումների համար ներկայումս ավելի ու ավելի հատկանշական են դառնում այն նպատակից միջոցի վերածելու անթաքույց ձգտումները», - վերլուծում է այսօր «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը՝ մատնանշելով, որ ներքին դաշտում ՀՀՇ-ն է հիմա ջանասիրաբար «կպել» Ղարաբաղին, արտաքին դաշտում՝ Միացյալ Նահանգները։ Ըստ այս մեկնաբանի՝ Ղարաբաղի շուրջ սկսված մեծ խաղի հեղինակների մոտ ցանկություն է առաջացել Ղարաբաղի հարցով անելանելի վիճակի առջեւ կանգնեցնել Հայաստանին եւ զուգահեռաբար նրա ներսում սկսել մի նոր «Ղարաբաղյան շարժում», որովհետեւ Հայաստանում ո՛չ վրացական «վարդերի հեղափոխությունն» է պտուղ տվել, ո՛չ էլ ուկրաինական կամ սերբական տարբերակները կանցնեն: «Հայաստանում ազգայնականությունն է այն միակ գործոնը, որը «պայթեցնում է» իրավիճակը, ուրեմն բուն խնդիրը ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությանն ուղղված խաղի մեջ է։ Նրա արտաքին ու ներքին մասնակիցները որոշել են խաղարկել բոլոր խաղաքարտերից ու միջոցներից ամենաանվրեպը՝ Ղարաբաղյանը», - ձեւակերպված է «Հայոց աշխարհ»-ում։
«Գոլոս Արմենիի» թերթն այսօր մատնանշում է. - «Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Լենմարկերը մեկնում է Բաքու, եւ, ի տարբերություն նախորդ նմանօրինակ բոլոր այցերի, միաժամանակ Երեւան չի գալու»: Սրանից մեկնաբանը բխեցրել է. - «Լենմարկերին ակնհայտորեն Բաքու են հրավիրել մշակելու համար, որպեսզի նրա զեկույցը լիովին համապատասխանի Ադրբեջանի շահերին»: Այստեղ նաեւ ակնարկվում է. - «Երեւանում էլ, թերեւս, միայն այն բանից հետո տեղներից կշարժվեն, երբ արդեն ի հայտ կգա նաեւ այս զեկույցի ադրբեջանանպաստ ուղղվածությունը»:
Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Առավոտ» թերթում այսօր պատասխանում է ԱԺ մյուս փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի դժգոհությանը, թե ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը չպիտի մասնակցեր Աթկինսոնի զեկույցի քննարկմանը: «Չեմ ուզում անդրադառնալ երեւույթի գնահատականին՝ յուրահատուկ բոյկոտի, ավանտյուրայի, թե քյալագյոզության կոչ է սա, քանի որ, իմ կարծիքով, բոլորն էլ անպտուղ են ու վնասակար», - գրում է Տիգրան Թորոսյանը: - «Զեկույցի նախնական նախագիծը եւ դրան հաջորդած տարբերակները ստանալուն պես՝ դրանք անմիջապես տրամադրվել են երկրի բարձրագույն ղեկավարությանը, որի հավանությամբ են արվել հետագա բոլոր քայլերը, այդ թվում եւ՝ նախագծի փոփոխությունների առաջարկությունները: Եթե պարոն Հովհաննիսյանը որեւէ մեկին դիմել է իր առաջարկի վերաբերյալ, ապա պետք է քաջություն ունենա այդ հասցեով էլ ուղղել իր դժգոհությունը: Եթե չի դիմել՝ անիմաստ է այդ հոխորտանքը»: «Հոխորտանքն ու տարբեր ուղղություններով մեղադրանքներ շաղ տալը երբեք որեւէ գործի չեն օգնել», - բանաձեւել է Տիգրան Թորոսյանը: - «Ցավում եմ, որ փորձ է արվում դեռեւս մեկ տարի առաջ պատվիրակությունների ձեւավորման հետ կապված անառողջ զգացմունքները դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդրի առիթով»:
Երեկ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում կոալիցիայի անդամ կուսակցությունները քննարկել են Ընտրական օրենսգրքի (ԸՕ) վիճահարույց դրույթների՝ համամասնական-մեծամասնական հարաբերակցության եւ ԿԸՀ-ի ձեւավորման հարցը: Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկության՝ այդ քննարկումներն անցել են բավականին նյարդային մթնոլորտում. ՀՅԴ ներկայացուցիչները պնդել են, որ իրենց համար միանշանակ անընդունելի է ՀՀԿ-ի առաջարկը՝ ԸՕ-ն ընդունել առանց այդ դրույթները ճշտելու եւ այդ հոդվածներին անդրադառնալ մի քանի ամիս անց: Դաշնակցականները պնդել են, որ եթե համամասնականի տեղերը չավելացվեն, ապա իրենք դրանից անելու են լուրջ հետեւություններ: Եւ քանի որ հարցը ԱԺ նախագահի մոտ կրկին լուծում չի ստացել, կոալիցիայի կուսակցությունները որոշել են այդ հարցի լուծումը տեղափոխել Ռոբերտ Քոչարյանի առանձնասենյակ: «Եթե հանկարծ Քոչարյանը, որից կոալիցիան ակնկալում է արբիտրի դեր, չպաշտպանի ՀՅԴ-ի տեսակետը, ապա Դաշնակցությունը հայտարարություն է անելու կոալիցիոն հուշագրի խախտման մասին ու դուրս է գալու կոալիցիայից», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը՝ ավելացնելով. - «Երբ մեր թղթակիցը նախօրեին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հարցրել է՝ հավատո՞ւմ է ինքը, որ Ընտրական օրենսգրքի շուրջ անհամաձայնության պատճառով ՀՅԴ-ն կարող է դուրս գալ կոալիցիայից, վերջինս պատասխանել է. - «Ոչ, դուրս չի գա»»:
«Ազգային ժողովի աշխատակիցների 99 %-ի կրծքին փակցված է «Օրինաց երկիր» կուսակցության նշանը... ԱԺ-ում վարորդներ, խոհարարներ եւ այլ աշխատակիցներ նշանակվում են կուսակցական սկզբունքով: Եվ այս պայմաններում հնարավոր չէ, որ խորհրդարանում լինի բնականոն բարոյահոգեբանական մթնոլորտ», - «Առավոտ»-ի թղթակցին ասել է Հանրապետական կուսակցության խմբակցությունից պատգամավոր Համլետ Հարությունյանը: Խորհրդարանի խոսնակի՝ օրերս հնչած հաշվետու հաղորդման առնչությամբ էլ նա, մասնավորապես, ընդգծում է. - «Դեմ չեմ, որ արատավոր երեւույթների շուրջ ելույթներ ունենան, քննարկումներ անեն, բայց թող չհասցնեն պոպուլիզմի աստիճանի: Իսկ եթե նման ձեւակերպմամբ է արվում հայտարարությունը՝ աշխարհի ո՛չ մի երկրում այդ հայտարարությունն անողը, եթե մաս է կազմում իշխանության, չի մնում իր պաշտոնին եւ հրաժարական է տալիս»:
Վաչե Սարգսյան