Մատչելիության հղումներ

Հայաստանը միջին ռիսկայնության երկիր է


«Քոնթրոլ ռիսքս գրուփ» (Control Risks Group) կազմակերպության հրապարակած 2005 թվականի կանխատեսումը Հայաստանը որակել է «միջին ռիսկայնության երկիր»։

Աշխարհի տարբեր երկրների ռիսկայնության աստիճանը արդեն 20 տարի գնահատող այդ լոնդոնյան կազմակերպության դասակարգմամբ, Հայաստանը միջին ռիսկայնության երկիր է համարվում թե’ քաղաքականապես, թե’ անվտանգության տեսակետից։

Միաժամանակ Հայաստանի սահմանամերձ շրջանները համարվել են բարձր ռիսկայնության գոտի։ Նույնը վերաբերում է Ադրբեջանի սահմանամերձ շրջաններին եւ Լեռնային Ղարաբաղին։

Հայաստանին տրված «միջին ռիսկայնության երկիր» գնահատականը նշանակում է, որ «օտարերկրյա ընկերությունները կարող են անվտանգության պրոբլեմներ ունենալ, պետական կամ ոչ պետական դերակատարները կարող են անհանգստություն պատճառել արտասահմանյան ներդրողներին»։

Լոնդոնյան խումբը նաեւ փաստում է, որ Հայաստանի նման երկրներում տարածված է կոռուպցիան, գործում են լոբբիստական խմբեր, քաղաքական ինսիտուտները կայացած չեն, իսկ իրավական երաշխիքները բացակայում են։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG