Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի տեղեկացմամբ, իշխող կոալիցիայի խորհրդի վերջին նիստում, որին մասնակցել է նաեւ նախագահ Քոչարյանը, համաձայնություն է ձեռք բերվել Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների շրջանակում որոշակի տեղաշարժ կատարել դեպի Ազգային ժողովում համամասնական տեղերի ավելացումը:
Առայժմ պարզ չէ, թե որքանով կավելանան համամասնական տեղերը: Ինչ վերաբերվում է 100 տոկոսանոց համամասնական համակարգ ունենալու՝ կոալիցիայի անդամ Դաշնակցության ցանկությանը, Թորոսյանը մեկ անգամ էլ ամրագրեց, թե դեմ է այդ գաղափարին՝ փորձելով փաստարկել. 100 տոկոսանոց համամասնականի կողմնակիցները պնդում են, որ մեծամասնական ընտրակարգը հնարավորություն է տալիս «փողատերերին» ընտրվել խորհրդարան: Մինչդեռ, ըստ Թորոսյանի, համամասնական ընտրակարգը նույնպես այդ հնարավորությունը տալիս է:
Տիգրան Թորոսյանը նկատեց, որ միամտություն կլիներ կարծել, թե միայն լավ Ընտրական օրենսգրքի ընդունումով կարելի է բացառել ընտրակեղծիքները. - «Կա քաղաքական ուժերի կամքի խնդիրը. կունենան բոլոր քաղաքական ուժերը, ովքեր մասնակցում են ընտրություններին, կամք իսկապես լավ ընտրություններ անցկացնելու՝ ես համոզված եմ, որ նման ընտրություններ Հայաստանում կլինեն»:
Խոսելով հաջորդ ընտրությունների մասին՝ Տիգրան Թորոսյանը ասաց, թե դրանք մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար. եթե Հայաստանը կարողանա անցկացնել նորմալ, միջազգային չափանիշերին համապատասխանող ընտրություններ, ապա կապահովի երկրի զարգացումը: «Չի կարողանա անցկացնել նման ընտրություններ», - շարունակեց ԱԺ փոխխոսնակը, - «ստիպված կլինի տեղ գրավել այնպիսի երկրների շարքում, որոնց մասին դուք շատ լավ գիտեք»:
Լրագրողներից մեկի հարցին, թե մտավախություն չունի՞ արդյոք որ «Ազատություն» հեռուստածրագրի փակումը, ինչպեսեւ «Ա1 +»-ի խնդիրը այսուհետ տեղ կգտնի Հայաստանին վերաբերվող բոլոր բանաձեւերում, Տիգրան Թորոսյանը պատասխանեց. - «Մտավախություն, իհարկե, ունեմ: Բայց, ես կարծում եմ, ուղղակի մտավախություններով չպետք է սահմանափակվել: Պիտի փորձեմ պարզել՝ ով է դա արել, եթե իսկապես նման ճնշում կա: Կամ գոնե՝ որոնք են պատճառները, որ նման քայլ է արվել»:
Աննա Սաղաբալյան