«Գրանդ» հոլդինգի ղեկավար Հրանտ Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է, թե հոլդինգը մտադիր է վաճառել «Ար» հեռուստաընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է, Վարդանյանի խոսքերով, սոսկ տեխնիկական վերազինման եւ նոր հաղորդակ տեղադրելու նպատակով:
«Ար» հեռուստաընկերությունը հեռարձակումը դադարեցրել էր անցած ուրբաթ, եւ հեռուստաընկերության ստեղծագործական աշխատակազմը մեկ ամսով ուղարկվել է չվճարվող արձակուրդի: Միաժամանակ լուրեր են շրջանառվում, թե հեռարձակման դադարեցումը պայմանավորված է քաղաքական որոշմամբ. ըստ այդմ՝ «Գրանդ» հոլդինգը հեռուստաընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը վաճառելու է հայաստանյան մեկ այլ խոշոր գործարար, Միքայել Բաղդասարովի գլխավորած «Միկա լիմիտեդ» ընկերությանը:
Շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրանտ Վարդանյանը «բամբասանք» որակեց այդ լուրերը: Նրա խոսքերով, տեխնիկական վերազինումը հիմա է անցկացվում, քանի որ ստացվել է նոր հաղորդակը, եւ իրենք ցանկանում են անհապաղ տեղադրել այն:
Վարդանյանի հավաստմամբ, «Ար»-ի հեռարձակումը կվերսկսվի մոտ 10 օրից:
Նանե Աճեմյան