Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր եվ իշխանամետ պատվիրակները պայմանավորվել էին միասնաբար հանդես գալ


Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը դրական գնահատելով Եվրախորհդրի խորհրդարանական հանձնաժողովում Հայաստանի վերաբերյալ ընդունված վերջին բանաձեվը, ասաց, թե ամենակարեւորն այն է, որ պատվիրարկության անդամները վերջին հաշվով կարողացան իրար հետ լեզու գտնել եվ Հայաստանը ներկայացնել միասնաբար:

Նրա խոսքերով, դրական բանաձեւի հաջողությունը պայմանավորված է մեր պատվիրակների միասնությամբ, եւ չի էլ թաքցվում, որ ընդդիմադիր եվ իշխանամետ պատվիրակները նախօրոք պայմանավորվել էին միասնաբար հանդես գալ: Մինչեւ Ստրասբուրգ մեկնելը Երեւանում հանդիպումներ, քննարկումներ են անցկացվել ու որոշվել է համաձայնեցված հանդես գալ:

Արդյոք սա չի նշանակում, որ ընդդիմությունը նահանջում է իր դիրքերից՝ իշխանությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերում:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արամ Սարգսյանի կարծիքով, ժողովրդի շահերից ելնելով, բնականաբար, ստացվել է այնպես, որ նույն տեսակետն են հայտնել:

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էլ ասաց, թե ընդհանրապես որեւէ պրոբլեմ չի տեսնում իշխանություն-ընդդիմություն համագործակցության փոխհարաբերություններում: Բայց կարծում է, որ տվյալ պարագայում լուծվել են միայն տեխնիկական խնդիրներ եւ կատարվածը ինքը համագործակցություն չէր համարի:

«Հանրապետական» կուսակցության անդամ, պատգամավոր Վազգեն Խաչիկյանի խոսքերով, միանշանակ այդ քայլը պետք է դրական գնահատել, որովհետեւ դրանով ամրապնդվում է ոչ թե իշխանության, այլ պետության դիրքերը:

Բուն փաստաթղթի մասին, նախորդ բանաձեւի խիստ գնահատականները բացակայում են, ապրիլյան բանաձեւում նույնիսկ սպառնալիքներ կային՝ եթե պահանջները չկատարվեն` հնարավոր է Հայաստանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարց առաջանա:

Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, Եվրոպայի խորհրդի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ չընտրված նախագահի նկատմամբ ներքաղաքական հարցերում ցուցաբերվում է մեղմ վերաբերմունք, եւ դա փոխհատուցվելու է Լեռնային Ղարաբաղի հարցերում Քոչարյանից որոշակի զիջումներ կորզելով:

Նրա խոսքերով, վերջին բանաձեւը բավականին լղոզված է, եվ այն գնահատականը, թե պարտավորությունները կատարվել են իրականությանը չի համապատասխանում, քանի որ հենց նույն բանաձեւի հաջորդ բաժիններում նշված են Եվրախորհդի չկատարված պահանջները:

Ընտրակեղծիքներ կատարած անձանց պատժելու մասին Հայաստանի իշխանություններից համոզիչ պատասխաններ չեն ստացել, այսինքն, ըստ Դալլաքյանի, պահանջը չի կատարվել:

Վեհաժողովը արագ առաջընթաց է ակնկալում լրատվական ոլորտում, որ հնարավորինս շուտ կփոխվի Հեռուստառադիո ազգային հանձնաժողվի կազմը եվ արդարացի պայմաններ կստեղծվեն հեռուստառադիո ընկերություններին, մասնավորապես Ա1+-ին արտոնագիր տալու համար:

Վարչական կալանքը վերացված չէ: Վերջին բանաձեւում էլ ցույցերի եվ հանրահավաքների օրենքի վերանայման պահանջ է բարձրացվում:
Արձանագրվել է, որ այդ օրենքը չի համատասխանում եվրոպական չափանիշներին:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG