Այսօր ասուլիս էր հրավիրել Դվին հյուրանոցի նոր սեփականատերերի՝ «Կովկասյան կոմունիկացիոն խմբի» ներկայացուցիչ Անդրեաս Ղուկասյանը:
Նրա խոսքերով, որոշակի նախնական պլանավորման աշխատանքներ կատարվել են, եւ շենքի վերակառուցման համար հայտ ներկայացրած 30 շինարարական ընկերություններից 12-ը ընտրվել են մրցույթի մասնակցության համար: 6 հայաստանյան եւ 6 արտասահմանյան ընկերություններին նոյեմբերին կներկայացվի առաջադրանքը, եւ ելնելով նրանց առաջարկած գնից ու պայմաններից կորոշվի, թե ով է կառուցելու Դվինը:
Դվինի արտաքին տեսքը կպահպանվի, հավաստիացրեց պարոն Ղուկասյանը, եւ շեշտեց, որ այն լինելու է
5 աստղանի հյուրանոց՝ իր բոլոր հարմարություններով եւ հնարավորություն կտա արտասահմանյան հյուրերին նույն տարածքում գտնել իրենց ամենօրյա կյանքի եւ գործնական գործունեության համար անհրաժեշտ բոլոր ենթակառույցները:
Տարածքի մի մասը՝ շենքի 10-14 –րդ հարկերը, կզբաղեցնեն էլիտար բնակարանները, որոնք կվաճառվեն սեփականության իրավունքով:
Այս ամենի համար նախատեսվում է ներդնել 30 միլիոն դոլար,
եւ այդ գումարը հաշվարկվում է, որ կարդարացվի 10-12 տարվա ընթացքում: Հյուրանոցի կառավարման գործը կվստահվի արտասահմանյան օպերատոր ընկերության:
Նոր սեփականատիրոջ ներկայացուցիչն ասաց, որ իրենց գործում ներգրավված է խոշոր ռուսական կապիտալ:
Անդրեաս Ղուկասյանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց այն տեսակետը, թե այդ կապիտալի մեջ մասնաբաժին ունի նաեւ Իոսիֆ Կոբզոնը: Նա ասաց, որ այդ հարցի պատասխանը հստակ կդառնա այս տարվա վերջին:
Հիշեցնենք, որ անցած գարնանը «Կովկասյան կոմունիկացիոն խումբը» Դվին հյուրանոցը ձեռք է բերել ընդամենը 3 միլիոն դոլարով՝ գումարած հյուրանոցի կուտակված պարտքերն ու պարտավորությունները: Աշխատակազմը, որ ժառանգել էր ընկերությունը, կազմված էր 83 մարդուց, որից 79-ը կրճատվել են: Նախկին 200-ից ավելի աշխատակիցների մեծ մասը նույնպես սպասում են որոշ պարտքերի վերադարձման: Դրանց մի մասն արդեն փակվել են, հավաստիացրեց պարոն Ղուկասյանը: Սակայն նախկին աշխատակիցներին շատերն այսօր էլ շարունակում են դատական ատյանների միջոցով պայքարել իրենց աշխատավարձային պարտքերը հետ ստանալու համար: Նրանցից ոմանք նույնիսկ պատրաստվում են այդ հարցով դիմել Եվրոպական դատարան:
Շաքե Ավոյան