Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը եւ Վլադիմիր Պուտինը շնորհավորում են Անկախության տոնը


ՀՀ նախագահի մամլո գրասենյակը հաղորդում է, որ սեպտեմբերի 21-ին՝ անկախության տոնի առթիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորանքներս եմ հղում Ձեզ եւ Հայաստանի ողջ ժողովրդին Հայաստանի Անկախության 13-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր անկախ Հայաստանն Ամերիկայի Միացյան նահանգների գլխավոր գործընկերներից է: Ես հատկապես շնորհակալ եմ Հայաստանի կողմից ԱՄՆ-ին մատուցած հակաահաբեկչական կարեւոր աջակցության համար: Միացյալ Նահանգներն անդադար կաշխատի, որպեսի աջակցի Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ տնտեսական աճ արձանագրելու, ժողովրդական ինստիտուտներն ամրապնդելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու գործում: Ակնկալում եմ, որ մեր երկրների միջեւ համագործակցությունը եւ ժողովուրդների միջեւ խորը բարեկամական կապերն ավելի կամրապնդվեն»:

Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ի առթիվ տոնական ուղերձում նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի արդունավետ եւ բազմակողմ փոխգործակցության հիմքում ընկած է ժամանակով ստուգված մեր ժողովուրդների եղբայրությունը: Ռուս-հայկական ռազմավարական գործընկրեության հետագա խորացումը համահունչ է երկու երկրների արմատական շահերին եւ կարեւոր դեր է խաղում Կովկասյան խաղաղության եւ կայունության պահպանման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG