Ինչպես երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նախկին պատգամավոր, Վանաձորի քրեական շրջաններում «Ճաճոյի Էդո» մականունով Էդիկ Մարտիրոսյանի, նրա որդու եւ ազգականի սպանության գործով սեպտեմբերի 7-ին ձերբակալված 5 անձանցից երկուսը մեղադրվում են սպանությունը պատվիրելու, իսկ երեքը` այն իրականացնելու մեջ: Բոլոր ձերբակալվածները Լոռու մարզի բնակիչներ են:
Հայր ու որդի Մարտիրոսյանները եւ նրանց ազգական Ռուդիկ Խաչատրյանը սպանվել էին օգոստոսի 3-ին: Վանաձորի մերձակայքում ավտոմատներից ու ատրճանակներից գնդակոծվել էր նրանց ավտոմեքենան: Մեքենայի չորրորդ ուղեւորը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ըստ նախնական վարկածի, ձերբակալվածներից Արմեն Կախյանը եւ վերջինիս ազգական Արմեն Երզնկյանը մեղադրվում են որպես սպանության պատվիրատուներ: Իսկ Համբարձում Ռամազյանը, Արմեն Թումանյանը եւ Նվեր Պողոսյանը` որպես անմիջական կատարողներ:
Այլ մանրամասներ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը չի հաղորդում: Գործի նախաքննությունը դեռեւս շարունակվում է:
Ձերբակալվածներից Արմեն Կախյանի մեկ տարեկան երեխային եւ հղի կնոջը 2000 թվականին Լոռու մարզի Վահագնի գյուղում սպանել էին անհայտ անձինք: Այդ դաժան սպանությունը չբացահայտվեց, սակայն լուրեր են շրջանառվում, թե հանցագործությանը ինչ-որ ձեւով առնչություն էր ունեցել Էդիկ Մարտիրոսյանը:
Արմեն Կախյանի փաստաբանը` Վաղարշակ Գեւորգյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իր պաշտպանյալը ոչ մի առնչություն չունի սպանության հետ: Համենայն դեպս, այսօրվա դրությամբ ապացույցներ չկան:
Ըստ Գեւորգյանի, իր պաշտպանյալին կասկածում են միայն այն պատճառով, որ Կախյանը մշտապես հայտարարել է, թե վրեժ կլուծի այն անձանից , ովքեր տարիներ առաջ սպանել էին իր երեխային եւ հղի կնոջը: Նա համոզված է, որ իր ընտանիքի անդամների սպանությունը կազմակերպել է Էդիկ Մարտրոիսյանը: Դրանով հանդերձ, փաստաբան Գեւորգյանը պնդում է, որ Կախյանը առնչություն չունի Մարտիրոսյանի սպանության հետ:
Կախյանը, Վաղարշակ Գեւորգյանի խոսքերով, անգամ չի ճանաչում սպանությունը կատարելու մեջ մեղադրվողներին:
Ձերբակալվածների հարազատները արդեն դիմել են Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին` բողոքելով, թե կասկածյալների տները խուզարկվում են առանց դատարանի թույլտվության, փաստաբաններին թույլ չեն տալիս հանդիպել իրենց պաշտպանյալների հետ :
Արմեն Կախյանի փաստաբանը, սակայն, ասաց, որ իր եւ պաշտպանյալի հանդիպումները երբեք չեն խոչընդոտվել: Իսկ ինչ վերաբերում է հնարավոր խոշտանգումներին, ապա, Կախյանի հարազատներից լսել է դրանց մասին, սակայն հանդիպումների ժամանակ դրանց որեւէ հետք Կախյանի դեմքին ինքը չի նկատել:
«Բայց ես ներքուստ համոզված եմ, որ ճնշումներ եղել են», - ավելացրեց նա` չբացառելով, որ խոշտանգումները ցուցմունք կորզելու նպատակ են հետապնդել:
Ռուզաննա Ստեփանյան