Երկուշաբթի օրը Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանի առաջին նիստում անորոշ ժամանակով հետաձգվեց նախորդ նստաշրջանում խորհրդարանի աշխատանքը բոյկոտած ընդդիմադիրների բացակայություններն անհարգելի համարելու հարցի քննարկումը:
Աշնանային նստաշրջանը բացվեց «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների շարունակվող քաղաքական բոյկոտի պայմաններում: Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ այսօր առավոտյան հրավիրած ասուլիսում արդեն պարզ դարձավ, որ հարցը քննարկման չի դրվելու ո'չ այս, ո'չ էլ առաջիկա եռօրյաներից մեկում՝ մինչեւ կանոնակարգում փոփոխություններով հստակ չսահմանվեն քաղաքական բոյկոտի հետ կապված հարցերը:
«Քանի որ ես որպես Ազգային Ժողովի նախագահ ամենեւին շահագրգռված չեմ, որպեսզի պատգամավորները զրկվեն մանդատներից կամ ինչ-որ քննարկումներ տեղի ունենան, այսօր մենք նախ ձեռնամուխ են լինելու բոյկոտի իրավական կանոնակարգմանը: Մենք այդ հարցը չենք քննարկելու այս եռօրյա նիստերի ընթացքում… Դա պայմանավորված կլինի այն քաղաքական որոշմամբ, որը կընդունվի կոնկրետ քաղաքական հարցի հետ կապված», - ասաց Բաղդասարյանը:
Իսկ քանի որ բոյկոտով ընդդիմադիրներն իրենց քաղաքական դիրքորոշումն են արտահայտել, ապա, ըստ Բաղդասարյանի` «երեւի թե անհրաժեշտություն լինի քաղաքական դիրքորոշմանը տալ համարժեք քաղաքական գնահատական»:
Հարցին, թե փակ գաղտնի քվեարկության ժամանակ ինչպես է քվեարկելու «Օրինաց երկիր» խմբակցությունը, որի ներկայացուցիչները անցած ուրբաթ պետաիրավական հանձնաժողովի նիստում ձեռնպահ են մնացել հարցը օրակարգ մտցնելու քվեարկությունից, Բաղդասարյանը պատասխանեց. - «Այդ քաղաքական վճիռը կկայացնի կոալիցիան` համապատասխան քննարկումներ կատարելուց հետո»:
«Ինքս դեմ եմ հապճեպ որոշումներ կայացնելուն եւ պատգամավորներին մանդատից զրկելուն, բայց միաժամանակ պետք է հասկանանք, որ այս հարցերին պետք է տրվի իրավական լուծում, հստակ կանոնակարգում», - ավելացրեց նա:
Ամեն դեպքում, Ազգային Ժողովի նախագահի խոսքից պարզ դարձավ, որ կանոնակարգով պարտադրված անհատական մոտեցում ցուցաբերվելու է բոլոր 24 պատգամավորների հանդեպ:
«Բացառված չէ, որ նաեւ կքննարկվի որոշ պատգամավորների մանդատից զրկելու խնդիրը», - ասաց ԱԺ նախագահը` առանց մասնավորեցնելու:
Ռուզան Խաչատրյան