«Ինձ թվում է, որ Հայաստանի բիզնես միջավայրը արդեն մոտենում է զարգացած երկրների մակարդակին, բայց դեռեւս երկար ճանապարհ կա անցնելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պարզաբանելով Համաշխարհային բանկի (ՀԲ)` օրերս հրապարակած՝ «Բիզնեսը 2005 թվականին» զեկույցը, ասաց ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը:
Հրապարակած զեկույցը համաձայն, անցյալ տարվա ընթացքում իրենց բիզնես միջավայրը լավագույնս բարեփոխած երկրներ են դիտվել Եվրամիությանը վերջերս միացած երկրների տասնյակը, իսկ բիզնես միջավայրի լավագույն բարեփոխիչ երկիր է ճանաչվել Սլովակիան։ Մեկ տարվա ընթացքում այդ երկրում կրկնակի պակասել է այն ժամկետը, որի ընթացքում գործարարին հաջողվում է նոր ընկերություն գրանցել, երեք քառորդով կրճատվել է ընկերություների պատքերի գանձման ժամկետը եւ այլն։
Ռոջեր Ռոբինսոնի փոխանցմամբ, հաշվետվության եզրակացության մեջ նշվել է, որ աղքատ երկրներում ավելի դժվար է բիզնես վարել, քան զարգացած երկրներում։ Աղքատ երկրներում նոր ընկերություն ստեղծելու կամ այն լուծարելու համար առնվազն երկու անգամ ավելի շատ ժամանակ եւ նյութական միջոցներ են ծախսվում: Պատճառը տարատեսակ վարչական արգելքներն են եւ կոռուպցիան։
Արեւմուտքի զարգացած երկրներում ընկերության գրանցման համար պահանջվում է 27 օր եւ որպես պետական տուրք վճարվում է բնակչության շնչի հաշվով եկամտի մոտավորապես 8 տոկոսի չափով գումար։ Հայաստանում, ըստ զեկույցի, գրանցման ընթացակարգը, բացառություն կազմելով ԱՊՀ տարածաշրջանի երկրների համար, տեւում է միջին հաշվով 25 օր, իսկ որպես տուրք կամ այլ վճար գանձվում է երկրի շնչի հաշվով եկամտի 7 տոկոսը: ԱՊՀ երկրներից ընկերության գրանցման ամենաերկար տեւողությունը առկա է Ադրբեջանում. նոր ընկերության գրանցման համար այդտեղ 123 օր է պահանջվում։
Ռոջեր Ռոբինսոնի փոխանցմամբ, ըստ զեկույցի, Հայաստանը լավագույն ցուցանիշներ ունի անշարժ գույքի գրանցման ու դրա հետ կատարվող գործարքների գծով։ Լիտվայի հետ միասին այդ ցուցանիշով Հայաստանը աշխարհի երկրների լավագույն տասնյակում է. Հայաստանում անշարժ գույքի գրանցումը տեւում է 18 օր: Այդ տեսանկյունից ամենալավ ցուցանիշն ունի Նորվեգիան` 2օր, իսկ ամենավատ ցուցանիշը Խորվաթիայինն է՝ 956 օր։
Հայաստանյան բիզնեսի գլխավոր խոչընդոտները, Ռոբինսոնի փոխանցմամբ, վերաբերում են դատական համակարգին, վճիռների հարկադիր կատարմանը, հարկային համակարգին:
«Այստեղ է, որ Հայաստանի դիրքերը թույլ են՝ համեմատած այլ երկրների հետ», - ասաց նա:
Համաշխարհային բանկի ավելի վաղ անցկացրած մեկ այլ հետազոտության համաձայն, Հայաստանում իր բիզնեսը հաջող վարելու համար գործարարն իր ստացած շահույթի առնվազն 7 տոկոսը պետք է կաշառքի ձեւով բաժին հանի տարբեր մակարդակի վարչական եւ դատական պաշտոնյաներին։
Ատոմ Մարգարյան