Երկուշաբթի օրը Հայաստան է ժամանել Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին, ով մինչեւ հուլիսի 2-ը հանդիպումները կունենա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է Տալվիտիեի ուղեւորությունը Լեռնային Ղարաբաղ:
«Իմ մանդատը ներառում է նաեւ կոնֆլիկների լուծմանը նպաստելու լիազորություն, եւ այդ պատճառով է, որ վաղը մեկնելու եմ Լեռնային Ղարաբաղ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարեց Հեյկի Տալվիտիեն: -«Տեղում կփորձեմ հասկանալ՝ կա՞ն արդյոք խաղաղ գործընթացին օժանդակելու հնարավորություններ: Կարծում եմ, որպեսզի եթե որոշ գործընթացներ ակտիվանան, Լեռնային Ղարաբաղը պիտի ընդգրկվի զարգացումներում: Մեկուսացվածության պայմաններում նրանք չեն կարող աշխատել»:
Եվրամիության ներկայացուցիչը կարեւոր է նշանակություն է տալիս հարավկովկասյան երեք երկրների ընդգրկմանը Եվրամիության «Նոր հարեւաններ» ծրագրում:
«Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ հավասարության սկզբունքն է կիրառվել այդ որոշումը կայացնելիս», - ասաց նա՝ նշելով, սակայն, որ Վրաստանը ավելի է մոտեցել Եվրամիությանը, քան Հայաստանն ու Ադրբեջանը:
«Այսօր Եվրամիության հայացքի կիզակետում Վրաստանն է», - ասաց Տալվիտիեն՝ - «նախագահ Սահակաշվիլու նախաձեռնողականության եւ «վարդերի» հեղափոխության շնոհիվ: Բացի այդ, նրանք այս հարցում ավելի եռանդուն են: Նշյալ պատճառներով է, որ Բրուսելում վերջերս կայացած դոնորների համաժողովը որոշեց Վրաստանի համար նախատեսել 1 միլիարդ դոլար, ինչը, անշուշտ, լավ արդյունք է: Գնահատվում է այն մոտեցումը, որ Վրաստանը որոշել է վերջ դնել կոռուպցիային»:
Եվրամիության «Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր երկրի համար կազմվելու գործողությունների առանձին պլան, ինչը պիտի նպաստի, որպեսզի տվյալ պետությունն իր արտաքին ու ներքին քաղաքականության մեջ ավելի համապատասխանի ՄԱԿ-ի ու Եվրամիության չափանիշերին՝ մանավանդ ժողովրդավարության, օրինականության եւ մարդու իրավունքների պաշտպանվածության առումով:
«Վստահ եմ, որ այս գործում Հայաստանը հաջողելու է», - ասաց Հեյկի Տալվիտիեն:
Պատասխանելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցին, Եվրամիության ներկայացուցիչը ասաց. - «Բրյուսելի տեսակետը հստակ է. իշխանությունը պիտի հնարավորություն տա, որ ընդդիմությունը ազատորեն գործի՝ հատկապես խորհրդարանի շրջանակներում: Ամեն ինչ պետք է ընթանա քաղաքացիական հասարակության կանոնների շրջանականերում: Ընդդիմությունը, իր հերթին, պիտի աշխատի խորհրդարանում եւ կառավարության հետ՝ քաղաքական իրավիճակը, Սահմանադրությունը բարելավելու ուղղությամբ... Մեր սպասումները Հայաստանից շատ բարձր են, եւ ես կարծում եմ, որ հայկական կողմը իրոք պիտի ջանքեր գործադրի այդ ուղղությամբ»:
Արմեն Զաքարյան