Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել է Բաքվի միջադեպի կապակցությամբ


Հայաստանի պաշտպանության նախարարությունը իր մտահոգությունն է արտահայտել Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի կոնֆերանսի աշխատանքը խանգարելուն ուղղված միջադեպի կապակցությամբ:

«Մենք գտնում ենք, որ հյուրընկալող երկիրը պետք է պատասխանատու զգա իրեն նման համագործակցության այդ կարգի բարձր միջոցառումը կազմակերպելու եւ հասարակությանը դրան նախապատրաստելու հարցում», - ասված է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ ՍԵյրան Շահսուվարյանի հայտարարության մեջ: - «Հայ սպաների անվտանգությունը ապահովելու նպատակով, լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները եւ Ադրբեջանի անվտանգության մարմինները: Այս պահին ընթանում են երկխոսություններ ՀՀ ներկայացուցիչների, զորավարժությունները կազմակերպողների եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջեւ՝ պլանավորման կոնֆերանսի հետագա աշխատանքների վերաբերյալ»:

Հայկական կողմը, ըստ հայտարարություն, կշարունակի իր մասնակցությունը կոնֆերանսին, եթե «Ադրբեջանի իշխանություններն ամբողջովին պատասխանատվություն վերցնեն իրենց վրա հայ սպաների անվտանգությունն ապահովելու հարցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG