«Ընդդիմությունը երեկ հերթական հաջորդ հանրահավաքի օրը չի հայտարարել, ինչը ստիպում է մտածել, որ ընդդիմությունն այս կազմով այլեւս հանրահավաք չի անի», - իմաստավորել է «Հայկական ժամանակ» թերթը: - «Միացյալ ընդդիմությունը, որպես քաղաքական միավոր, ըստ էության հերթական ֆիասկոն ապրեց՝ հերթական անգամ հուսախաբ անելով իր համակիրներին: Այժմ ընդդիմադիր քաղաքական դաշտում անխուսափելիորեն կսկսվեն խմորումներ ու վերադասավորումներ: Չի բացառվում նաեւ, որ սկսվի ներքին ռազբորկաների շրջան, երբ ընդդիմության թեւերից յուրաքանչյուրը կփորձի դիմացինին մեղադրել հակաքոչարյանական շարժման պարտության համար»: «Հայոց աշխարհ» թերթը հերթական «Մարազմ» խորագրի տակ արձանագրել է. - «Երեկվա հանրահավաքում Մատենադարանի մոտ այնքան քիչ մարդ էր հավաքվել, որ անգամ արմատականներն իրենք ստիպված եղան հրապարակավ խոստովանել այն, ինչ շուրջ մեկ ամիս արդեն տեսանելի է բոլորին»: «Ազգ» թերթի մեկնաբանի համադրմամբ՝ մի քանի տարի առաջ Արկադի Վարդանյանը իր հանրահավաքներում միայնակ ավելի շատ մարդ էր հավաքում, քան այսօրվա Հայաստանի միացյալ ընդդիմությունը, որը համալրված է մոտ 10 կուսակցություններով: «Հայկական ժամանակ»-ը փոխանցում է ՀՀՇ վարչության անդամներից մեկի պատկերավորումը, թե «հայաստանյան իշխանություններն ամեն ինչ անում են, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, իսկ ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ իշխանափոխություն տեղի չունենա, եւ այս համառ պայքարը առայժմ պսակվում է ընդդիմության հաղթանակով»:
«Ի՞նչը խանգարեց ընդդիմությանն ու իշխանությանը՝ նստել ու խոսել». «Առավոտ»-ի թղթակցի այս հարցին արձակագիր, պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը ասել է. - «Ի սկզբանե գիտեի, որ երկխոսություն հնարավոր չէր։ Որովհետեւ խնդիրը սխալ էր կազմված եւ ոչ միայն այդ հարցում... Բայց սա չի նշանակում, որ ընդդիմությունն ու կոալիցիան իրար հետ խոսելու բան չունեն։ Եվ երկխոսելու միակ տեղը խորհրդարանն է։ Որովհետեւ իրենք բոլորը՝ այսօրվա ընդդիմությունը իր լիդերներով, ակտիվիստներով եւ հավաքված մարդկանցով փողոցի ժողովուրդ չեն։ Այսինքն՝ իրենք մերժված մարդիկ չեն։ Իրենք ունեն իրենց տեղը, տեսակը։ Իրենք խորհրդարանի անդամ են եւ իրենց պայքարի ճիշտ տեղը խորհրդարանն է։ Ու երբ փողոց են դուրս գալիս միակ՝ իշխանափոխության կոչով, բնականաբար, պիտի լիներ այն, ինչ եղավ»։ «Հիմա ճիշտ ժամանակն է քաղաքական կյանքի այս ընդմիջումը օգտագործեն եւ երկխոսություն ծավալեն իրենք իրենց մեջ», - կարծում է Ռուբեն Հովսեփյանը։ Ինչ վերաբերում է իշխանության քայլերին, նրա խոսքերով՝ ինչպես ընդդիմությունն է, այդպես էլ իշխանությունն է». - «Ինչպես ընդդիմության պահվածքն է, այդպես էլ իշխանության պահվածքն է։ Այստեղ իրար համարժեք են։ Իշխանությունը պարտավոր է պահպանել երկրի կարգ ու կանոնը, իսկ եթե այդ կարգը խախտվում է, իշխանությունն էլ այդ կարգը պահպանելու ժամանակ է ինչ-որ բաներ խախտում։ Այս դեպքում՝ անորակության առումով, այո՝ համարժեք են»։ Անդրադառնալով «սափրած գլուխներ - լրագրողներ հարաբերություններին, Ռուբեն Հովսեփյանը ընդհանրացնում է. - «Մենք ամեն ինչը բերում, կապում ենք Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դա երեւի այն պատճառով է, որ մեր՝ սովորական քաղաքացիների եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ տարածությունը շատ փոքր է... Վերջապես, Ռոբերտ Քոչարյանը նրա համար չէ նախագահ, որ մեր այս կամ այն հարցը լուծի։ Դրա համար կան համապատասխան օղակներ։ Բայց այստեղ, հավանաբար, նաեւ Քոչարյանի մեղավորությունը կա։ Հավանաբար, ինքն էլ է թույլ տալիս, որ քաղաքացու եւ իր միջեւ դատարկություն առաջանա, որովհետեւ չի պատժում այն օղակին, որն իր գործը չի անում։ Ես գիտեմ օրինակներ, երբ նույնիսկ շատ բարձրաստիճան մարդկանց ես դիմում որեւէ հարցով, ասում են՝ դիմեք նախագահին»։ Ռուբեն Հովսեփյանը բերում է թարմ օրինակ. - «Գրողների միության պոլիկլինիկայի հարցով դիմում ենք արդարադատության նախարարություն, ասում են՝ գնացեք՝ թող նախագահը հարցերը լուծի»։
«Հայաստանի առաջին եւ գործող նախագահները լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ (բացառությամբ նրանց, ովքեր երկրի ղեկավարի գովքն են արել) երբեք էլ բարյացակամ վերաբերմունք չեն ունեցել», - փաստագրում է այսօր «Ազգ»-ի մեկնաբանը: - «Տարբերություն չկա՝ լրատվամիջոց փակելն արվում է բռնի եղանակով, թե՞ «քաղաքակիրթ» ձեւով: Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի համար կարծես նույնն է սկզբունքը՝ փակել նրանց բերանները, ովքեր իրենց մասին լավը չեն գրում, եւ կամ յուրային դարձնել դրանց, հատկապես հեռուստաընկերություններին»: Այս առումով, ըստ մեկնաբանի, ներկայիս նախագահը միտումներ է ամրապնդում, քանզի «եթե լրագրողի հանդեպ բռնարարք իրականացնողին պատժում են 180 դոլարով, ապա ինչո՞ւ չի կարելի վճարել 1.800 եւ սպանել»: «Անշուշտ, Քոչարյանը չէ, որ թույլ է տվել նման լկտի վերաբերմունքը լրագրողների նկատմամբ, բայց հանրապետության նախագահն առնվազն թույլ է տվել, որ մենք՝ լրագրողներս, այսքան խոցելի ենք», - ձեւակերպված է «Ազգ»-ում:
Վաչե Սարգսյան