Մատչելիության հղումներ

Հայ փորձագետները մտահոգված են Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ երկաթուղային կապի հնարավոր հաստատմամբ


Հայ փորձագետների մտահոգությունն է հարուցել Վրաստանի նախագահի երեկվա հայտարարությունը Վրաստանի եւ Թուրքիայի երկաթուղային ցանցերի հնարավոր միացման մասին: Ինչպես հաղորդում է «Կովկաս Պրես» գործակալությունը, երեկ Անկարայում իր թուրք գործընկեր Ահմեդ Նեջեթ Սեզերի հետ հանդիպումից հետո Միխայիլ Սահակաշվիլին ասել է, թե հարցի կապակցությամբ որոշումն արդեն ընդունվել է եւ կողմերը ծրագիրն իրականացնելու համար դոնորներ են որոնում:

Հայ փորձագետների կարծիքով, Ղարս - Ախալքալակ երկաթուղու հնարավոր կառուցմամբ Հայաստանը կհայտնվի փակուղում, մինչդեռ Թուրքիան, շրջանցելով Հայաստանը, կապ կհաստատի Ադրբեջանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG