Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը աջակցում է Հագլանդի սպանության գործի հետաքննությանը


ԱՄՆ քաղաքացի Ջոշուա Հագլանդի սպանության հետաքննությանը, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փոխանցմամբ, աջակցում են Հայաստանում Միացյալ Նահագների դեսպանության անվտանգության ծառայության աշխատակիցները:

Աղվան Հովսեփյանը՝ նշելով, որ գործի հետաքննությունը հանձնվել է Երեւան քաղաքի դատախազությանը, ասաց. - «Կատարվում են բոլոր անհրաժեշտ սկզբնական քննչական գործողությունները: Ներգրավված են փորձառու քննիչներ: Կատարվում են օպերատիվ որոնողական աշխատանքներ: Այդ հարցում մեզ օգնում են նաեւ դեսպանության անվտանգության ծառայության աշխատակիցները»:

33-ամյա Ջոշուա Հագլանդը սպանվել էր երկուշաբթի երեկոյան: Նրա դիակը հայտնաբերվել էր Երեւանի Սայաթ-Նովայի եւ Հանրապետության փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի բակում: Հայաստանում Հագլանդի զբաղմունքի մասին Միացյալ Նահանգների դեսպանությունից հրաժարվեցին տեղեկություններ հաղորդել՝ ասելով, թե դրանք հրապարակման ենթակա չեն: Հագլանդը նաեւ անգլերեն լեզու էր դասավանդում երեւանյան բուհերից մեկում:

Սպանությանն այսօր անդրադարձել է նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը:

«Շատ ցավում եմ այս ողբերգական սպանության համար», - լրագրողներին ասաց դեսպանը՝ ավելացնելով. - «Մենք պատրաստ ենք աջակցել, որ սպանությունը հնարավորինս արագ բացահայտվի»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG