Հայաստանյան միացյալ ընդդիմությունը՝ «Արդարություն» դաշինքը, «Ազգային միաբանություն» կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը այսօր Ազատության հրապարակում հրավիրած բազմահազարանոց հանրահավաքում բողոքի ակցիաների տասնօրյա ընդմիջում հայտարարեցին:
Ինչպես բացատրեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 28-ին Հայաստանին վերաբերող բանաձեւին «ընդառաջ գնալով եւ հարգելով այդ կառույցը», մինչեւ մայիսի 14-ը բողոքի ակցիաներ չեն նախաձեռնի, որպեսզի երկիրը ճգնաժամից դուրս բերելու քննարկումներ տեղի ունենան:
Հանրահավաքի մասնակիցների պահանջն է իշխանություններից՝ այդ ընթացքում իրականացնել բանաձեւի հատկապես այն երեք կոչերը, որոնք, Բազեյանի համոզմամբ, նաեւ բխում են Հայաստանի գործող Սահմանադրությունից. - «Ազատ արձակել քաղբանտարկյալներին, ապահովել երկրի տարածքում ազատ տեղաշարժը եւ պայմաններ ստեղծել զանգվածային լրատվամիջոցների ազատ գործունեության համար»:
Հանրահավաքների այս շարքի հիմնական կարգախոսը՝ նախագահի հրաժարականի պահանջը, երեքշաբթի նորից հնչեց, որին ի պատասխան հավաքվածները վանկարկում էին՝ «Ռոբերտ, հեռացի'ր»:
«Ռոբերտ Քոչարյանը պետք է հրաժարական տա, կամ պաշտոնանկ արվի», -֊ ձեւակերպեց հանրահավաքը վարող Ալբերտ Բազեյանը:
Հանրահավաքը եզրափակեց երթը դեպի Հայաստանի ոստիկանությանն եւ Ազգային անվտանգության մեկուսարանի շենքերը, որոնց առջեւ երթի մասնակիցները վանկարկում էին՝ «Ամո'թ, ամո'թ»՝ պահանջելով ազատ արձակել «քաղաքական շարժառիթներով կալանավորվածներին»:
Երեքշաբթի ուշ երեկոյան ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ դեռեւս տեղեկություններ չունեն, թե արդյո՞ք հանրահավաք֊ի եւ երթի մասնակիցներից կան ոստիկանության բաժին տարվածներ:
Պետական եռագույն դրոշների, «Ազգային միաբանության» սպիտակ դրոշների շարքին հանրահավաքում երեքշաբթի ավելացել էին նաեւ Եվրամիության կապույտ դրոշները:
Հանրահավաքի հարթակում նախաձեռնողներին միացել էր նաեւ դերասան Երվանդ Մանարյանը, որն իր ելույթի շարժառիթը բացատրեց արտաշատցի ուսուցիչ Գրիշա Վիրաբյանի դեմ կատարված բռնության փաստով:
«Ինչպես են թույլ տալիս, որ այդպես ծեծեն ուսուցչին», - ասաց Մանարյանը՝ բոլոր արվեստագետ գործընկերներին կոչ անելով չհանդուրժել նման «օրինապահներին»:
Հիշեցնելով «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը՝ Մանարյանը ասաց. - «Սոս Սարգսյանի միլիցիոներ կերպարը հրել էր Խորեն Աբրահամյանի հնձվոր Պավելին, եւ երկու ամիս Մոսկվան թույլ չէր տալիս ցուցադրել, որովհետեւ միլիցիոներն ընդամենը հրել էր քաղաքացուն»:
Անցած հանրահավաքներից մեկից հետո բերման ենթարկված Վիրաբյանին Արտաշատի ոստիկանությունում ծեծի ենթարկվելու հետեւանքով վիրաբուժները հեռացրել են Վիրաբյանի ամորձին:
Իսկ առավոտյան եւ օրվա ընթացքում Հայաստանի մյուս քաղաքներից, մարզերից Երեւան եկող հասարակական տրասպորտի վարորդների, դիսպետչերների խոսքերով, հանրահավաքների օրերին ճանապարհները փակելուն ուղղված գործողությունները այսօր համեմատաբար ավելի մեղմ էին:
Աբովյան քաղաքից, օրինակ, տրանսպորտը նորմալ աշխատում էր: Գծի վրա աշխատող միկրոավտոբուսների երթեւեկությունը չէր արգելվում, ի տարբերություն ապրիլ ամսվա, երբ հանրավաքների օրերին դրանց երթեւեկությունը պարզապես դադարեցվում էր:
Չէին դժգոհում նաեւ Հրազդանից, Գյումրիից, Վանաձորից եկող միկրոավտոբուսների վարորդները:
Այնուամենայնիվ, երթեւեկությունը միայն մասամբ էր ազատ: Այսօր, օրինակ, չի աշխատել Երեւան - Սեւան -Երեւան էլեկտրագնացքը: Նույնն է մնացել նաեւ մայրուղիների վրա սահմանված ավտոտեսուչների ուժեղացված հսկողությունը՝ առնվազն 5-6 ոստիկան, որոնց թվում բարձրաստիճան սպաներ, ովքեր սովորաբար ճանապարհներին չեն հերթապահում:
Մխչյան գյուղի մոտ կանգնած ոստիկանները ուժեղացված ծառայությունը բացատրեցին անցած գիշեր առեւանգված ավտոմեքենաների որոնման աշխատանքներով: Նրանք հավաստիացրին, թե ճանապարհները փակելու հետ «գործ չունեն»:
Արտաշատի ավտոկայանում արդեն փորձառու մի մարդ խորհուրդ տվեց Երեւան մեկնել մինչեւ ժամը 13-ը, քանի որ դրանից հետո միկրոավտոբուսները, իր խոսքերով, չեն աշխատելու: Եվ իրոք, ժամը 13-ին միկրոավտոբուսների դիսպետչերական տնակը կողպվեց:
Ավտոկայանում կանգնած մի հին ավտոբուսում, որի վրա «Երեւան» ցուցանակ կար, ուղեորներ կային, սական նրանք պարզապես պատսպարվել էին տեղացող անձրեւից:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, թե ինչու չի ուղեւորվում, ավտոբուսի վարորդը ասաց. - «Թողում ե՞ն, որ գնամ: Չեն թողում, ցավդ տանեմ... Գալուց ինձ ասել են՝ հետ չդառնաս: Ռիսկ չեմ անում քշեմ: Քշեմ՝ տանելու են պլաշչադկա ավտոն»:
Իսկ ավտոբուսում նստածները թեեւ չէին իջնում, բայց հույս չունեին, որ մեքենան կշարժվի:
«Մենք սմենային աշխատանքի ենք, ինչո՞վ գնանք», - վրդովված ասաց մի երիտասարդ կին: - «Եթե մի օր չենք գնում աշխատանքի, չորս հազար դրամ պակաս են տալիս մեզ... ախր երեխա ենք պահում»:
«Ճանապարհները փակելով ուզում են նախագահ պահե՞ն», - ավելացրեց մի որիշ կին: - «Թող ազատ թողնեն՝ ոնց կլինի, թող լինի»:
«Ճշմարիտը Քոչարյանն է՝ հաղթանակ, կայունություն, առաջընթաց», - կանանց արձագանքեց մի տարեց մարդ՝ արժանանալով կանանցից մեկի արձագանքին. - «Ճանապարհները փակելով առաջընթաց կլինի՞: Էս ձեւով նախագահ չեն կարող պահել»:
Ավտոկայանում հերթապահող ոստիկանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իր ամենօրյա ծառայության մեջ է՝ հասարակական կարգ է պահպանում եւ տրանսպորտի հետ գործ չունի: Այդուհանդերձ, այդ նույն ոստիկանը ձեռքերը խաչելով ավտոբուսի վարորդին հեռվից ցույց էր տալիս, որ երթեւեկությունը դադարեցված է:
Երեւանի «Այրարատ» կինոթատրոնի մոտ, որտեղ մարզերից եկող միկրոավտոբուսների վերջին կանգառն է, պարզվեց, որ միջքաղաքային տրանսպորտի մի մասը, ըստ էության, մեկ ուղղությամբ է աշխատում՝ Երեւանից դուրս: Մասիս - Երեւան գծում աշխատող մի վարորդ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ երկու անգամ Մասիսից դատարկ է եկել մայրաքաղաք՝ թույլ չեն տվել, որ ուղեւոր վերցնի:
Ռուզան Խաչատրյան եւ Հրաչ Մելքումյան