Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդ հայտարարությունն արել է Վարշավայում տեղի ունեցող Եվրոպական տնտեսական համաժողովում: Նա նաեւ ասել է, թե չի ակնկալում Հայաստանի շուտափույտ անդամակցությունը Եվրամիությանը:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, մինչդեռ, հույս է հայտնել, որ իր երկիրը Եվրամիություն կմտնի տեսանելի ապագայում:
«Ես նոր եմ եղել Բրյուսելում եւ կարծում եմ, որ դա տեղի կունենա ավելի շուտ, քան կարծում են ոմանք», - ասել է Վրաստանի նախագահը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, իր հերթին, հիշեցրել է, որ դեռ 1993 թվականին Բաքուն ռազմավարական որոշում է կայացրել միջազգային կառույցներին ինտեգրվելու վերաբերյալ:
Միաժամանակ, ինչպես վկայում է «Բի-Էն-Էս» գործակալությունը, այսօր Լիտվայի կառավարությունը երկրի խորհրդարան է փոխանցել արտաքին քաղաքական առաջնահերթություններն ամրագրող բանաձեւի նախագիծը, որի կետերից մեկը հետեւյալն է. - «Նպաստել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի անդամակցությանը Եվրամիության «Նոր հարեւաններ» ծրագրին: