Մատչելիության հղումներ

Հացադուլ է հայտարարել Արամազդ Զաքարյանը


«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել «Հանրապետության» կուսակցության ղեկավար անդամ Արամազդ Զաքարյանը: Զաքարյանը կալանվել էր անցած շաբաթ առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ «իշխանության ներկայացուցչին վիրավորելու» մեղադրանքով՝ մարտի 30-ին Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործի շրջանակներում:

Արամազդ Զաքարյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր պաշտպանյալը հացադուլը սկսելու է ապրիլի 24-ին:

Սաֆարյանը նաեւ հստակեցրեց, թե ինչի հիման վրա է հարուցվել քրեական գործը. - «Վերաքննիչ դատարանի նախագահն է դիմել հանրապետության դատախազին, թե Արամազդ Զաքարյանը դատարանին անվանել է կամակատար»: Խոսքը Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարության ժամանակ արված հայտարարության մասին է:

Վերաքննիչ դատարանը երեկ մերժել է Սեդա Սաֆարյանի բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կանալանքը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG