Հայաստանի վարչապետ, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի գնահատականը իշխանություն - ընդդիմություն դիմակայության վերջին զարգացումներին կարելի է ընդհանրացնել նրա հարցադրմամբ. - «Ընտրությունների միջոցո՞վ ենք ձեւավորում մեր իշխանությունները, թե՞ ընտրությունների արդյունքից դժգոհ քաղաքական ուժերի ամբիցիաները բավարարելով»:
«Անկախ նրանից, դա կոչվում է սահմանադրական հեղաշրջում կամ զինված հեղաշրջում, սա հեղաշրջում է, եւ իշխանությունները պարտավոր են օրենքի սահմաններում կատարել համապատասխան գործողություններ», - երկուշաբթի օրը ասաց Անդրանիկ Մարգարյանը:
Վարչապետը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ համարժեք չի համարում նախագահի հրաժարականի կոչն ու բռնությունները:
«Համարժեք չեմ համարում, որովհետեւ նրանց կատարած գործողությունների քաղաքական հետեւանքները շատ ավելի ծանր են, քան այն գործողություններինը, որ կատարել է ոստիկանությունը», - փաստարկեց վարչապետը:
Դիտարկմանը, որ ուրբաթ օրվա քաղաքական կոալիցիայի՝ երկխոսության առաջարկը հերթական անգամ մնաց օդում կախված, վարչապետը արձագանքեց հետեւյալ կերպ. - «Մենք պատրաստ չենք ընդդիմության հետ քննարկելու վստահության հանրաքվեի հարցը... Մենք բարձրացրել ենք հարցեր, թող իրենք էլ, բացի վստահության հանրաքվեից, այլ հարցեր բարձրացնեն, որոնք հնարավոր լինի քննարկել: Չի կարելի վերջնագրի լեզվով խոսել»:
«Եթե ընդդիմությունը դադարեցնի օրենքի, հասարակական կարգի խախտումով հանրահավաքները», - ավելացրեց վարչապետը, - «կոալիցիոն ուժերը, կառավարությունը, հանրապետության նախագահը պետք է միայն հետեւանքները վերացնելու մասին ընդդիմության հետ խոսեն, այլ ոչ թե այն հիմնական թեմայի մասին, որ իրենք բարձրացնում են»:
Իսկ ստեղծված իրավիճակի լուծումը երկրի վարչապետը տեսնում է այսպես. - «Պետք է ժողովուրդը ընդհանրապես հասկանա, որ քաղաքական որոշակի ուժերի քաղաքական ամբիցիաների բավարարումը ժողովրդի խնդիրը չէ»:
Հիշեցմանը, թե երկխոսության համար կոալիցիոն եռյակի առաջարկած չորս կետերից՝ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար եւ Եվրախորհրդի պարտավորությունների կատարում, միայն մեկի հանդեպ է նախկինում ընդդիմությունը իշխող ուժերի հետ տարաձայնություն ունեցել՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական կառավարման սահմանադրություն, վարչապետը պատասխանեց. - «Ընդդիմության ոչ բոլոր ուժերը»:
Իսկ հարցին, թե խորհրդարանական Սահմանադրություն մշակելու առումով կոալիցիան կգնա՞ երկխոսության, Անդրանիկ Մարգարյանը ասաց, որ կոալիցիոն կուսակցությունները դեմ են դրան:
Վարչապետը տրամաբանական չի համարում Ազգային Ժողովի լուծարումը: «Հանրապետության նախագահը Ազգային ժողովի հետ տարաձայնություններ չունի քաղաքական հարցերում», - փաստարկեց նա: - «Կոալիցիան գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չկա... Նախագահը, եթե այդպիսի խնդիր ունենար, վարչապետի հետ կամ կոալիցիա կուսակցությունների հետ այդ հարցը կքննարկեր»:
Դիտարկմանը, թե այսօր բարիկադների մյուս կողմում իր նախկին ընկերները են, Անդրանիկ Մարգարյանը արձագանքեց. - «Այո, ընկերներն են, բայց եթե իմ ընկերները բարձրացնում են քաղաքական հարցեր, ինչին ես համաձայն չեմ, դա դեռ չի նշանակում, որ մենք թշնամիներ ենք, բայց եթե կատարում են քայլեր, որոնք դեմ են մեր երկրի կայունությանը, հեղաշրջման կոչ են անում՝ թեկուզ սահմանադրական ճանապարհով, ապա քաղաքական պայքարում մենք մրցակիցներ ենք... Բայց ես խորհուրդ կտայի իմ ընկերներին, որպեսզի պահպանեն օրենքի տառը եւ ոգին, եւ մեր երկրի հետագա զարգացումը հարցականի տակ չդնեն»:
«Ես չեմ հասկանում՝ փոքրամասնության ժողովրդավարությունը հաղթանակի մեծամասնության ժողովրդավարությանը», - ամփոփեց վարչապետը:
Ռուզան Խաչատրյան