Եվրոպական կառույցների ղեկավարների, Միացյալ Նահանգների պետքարտուղարության՝ հայաստանյան վերջին զարգացումների առնչությամբ հնչեցված մտահոգությանը միացել է նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակը՝ կոչ անելով բոլոր ներգրավված կողմերին քաղաքական երկխոսության միջոցով լուծել առկա տարաձայնությունները: Հայաստանյան վերջին դեպքերը քննադատել է նաեւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Վուլֆ Բարթելսը:
«Ապրիլի 13 վաղ առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկած գործողությունները, որոնք ուղղված էին ուժով ցրելու Ազգային Ժողովի մոտ հավաքված քաղաքացիներին եւ լրագրողներին, մեզ շատ է մտահոգում», - «Ազատություն» ռադիոկայանին եւ «Գոլոս Արմենիի» թերթին ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար` դեսպան Վլադիմիր Պրյախինը:
ԵԱՀԿ գրասենյակը հատուկ ուշադրություն է դարձնում ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալված եւ մարմնական վնասվածքներ ստացած անձանց ճակատագրերին, եւ նույն գիշերը ընդդիմության գլխավոր կուսակցությունների գրասենյակներում ոստիկանության կողմից անցկացրած խուզարկություններին:
Ողջունելով ոստիկանության գործողությունների արդյունքում Ազգային Ժողովի երեք պատգամավորների՝ Շավարշ Քոչարյանի, Արշակ Սադոյանի եւ Ալեքսան Կարապետյանի ազատ արձակումը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը իր մտահոգությունն է հայտնում նրանց ձերբակալման ընթացքում, ըստ որոշ տվյալների, ուժի կիրառման փաստով, ինչպես նաեւ ձերբակալման ընթացքում իրավական օգնություն ստանալու համար հանդիպած դժվարությունների կապակցությամբ:
Դեսպան Վլադիմիր Պրյախինը նշեց, որ ԵԱՀԿ գրասենյակը շարունակելու է հետեւել Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների իրականացմանը, որոնք ամրագրված են ԵԱՀԿ սկզբունքներում ու պարտավորություններում, որոնք Հայաստանը ստանձնել է որպես ԵԱՀԿ անդամ երկիր»:
Իսկ Եվրամիության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպաններին երեկ ընդունել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քննարկվել էին ապրիլի 13-ի իրադարձությունները: Այլ մանրամասներ հանդիպման վերաբերյալ չեն հաղորդվում:
Հանդիպման մասնակիցներից Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Վուլֆ Բարթելսը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փոխանցեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել չհրապարակել նախագահի հետ հանդիպման մանրամասները:
Տեղի ունեցածը, ամեն դեպքում, մտահոգում է դեսպանին:
«Հայաստանում ոտնահարվում են մարդու իրավուքները, ծեծի են ենթարկվում լրագրողներ: Մարդիկ չեն կարողանում ազատ տեղաշարժվել, մասնավորապես՝ շրջաններից հասնել Երեւան, ազատ արտահայտել իրենց մտքերը: Ես ցավում, որ այս ամենը տեղի է ունենում մի երկրում, որը Եվրախորհրդի անդամ է», - ասաց Հանս Վուլֆ Բարթելսը:
Հարցին, թե որքանո՞վ են հասարակական կարգի պահպանման՝ հայաստանյան իրավապահների կողմից կիրառված մեթոդները՝ մասնավորապես նստացույցի մասնակիցներին ու լրագրողներին դաժան ծեծի ենթարկելը ընդունելի եվրոպական երկրիների համար, դեսպանը պատասխանեց. - «Ես վստահաբար կարող են ասել, որ այն բռնարարքները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, Գերմանիայում տեղ գտնել չէին կարող»:
«Եվ գոնե լավ է, որ այդ բռնարարքները ավելի վատ հետեւանքներ չունեցան, այսինքն՝ հաջողվեց գոնե խուսափել մարդկային զոհերից: Բայց գիտեմ, որ կան վիրավորներ, որոնց համար ցավում եմ», - շարունակեց նա:
Գերմանիայի դեսպանը դատապարտում է նաեւ ոստիկանների կողմից լրագրողների հանդեպ թույլ տրված բռնարարքները ինչպես ապրիլի 13-ին, այնպես էլ ապրիլի 5-ին «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ:
Բարթելսի խոսքերով, իրավիճակից դուրս գալու ելքը երկխոսությունն է ընդդիմության եւ իշխանության միջեւ:
«Իրավիճակը կարող եմ համարել փակուղային, քանի որ ո'չ ընդդիմությունը եւ ո'չ էլ իշխանությունը հաշտեցման եզրեր չեն գտնում, բայց ես ուղղակի երկու կողմին էլ երկխոսության կոչ եմ անում», - ասաց նա: - «Ցավոք, ես չեմ կարող ասել, թե ինչպես կարող են կողմերը համաձայնության գալ, բայց կարծում եմ, որ այդ համաձայնությունը Հայաստանի ապագայի համար շատ կարեւոր է»:
Ռուզաննա Ստեփանյան