Ապրիլի 13-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները, երբ ընդդիմության բողոքի ցույցը իշխանությունները ցրել էին ուժի կիրառմամբ, մտահոգություն եւ անհանգստություն է առաջացրել եվրոպական կառույցներում: Հատուկ հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ռիչարդ Բաուչերը:
«Ամերիկայի Միացյալ Նահանգներն անհանգստացած են Հայաստանի ներկայիս քաղաքական իրադրությամբ, մասնավորապես իշխանությունների եւ ընդդիմության միջեւ տարաձայնությունների սրացմամբ», - ասված է պետդեպարտամենտի հայտարարության մեջ: - «Ոստիկանության կողմից իրականացվող ֆիզիկական բռնությունները, քաղաքական կուսակցությունների գրասենյակների վրա հարձակումները եւ ընդդիմության ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները չեն նպաստում քաղաքական երկխոսության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելուն»:
Հայտարարությունն ավարտվում է երկու կողմերին հասցեագրված կոչով՝ «հարգել խաղաղ հավաքի դերը եւ ձեռնարկել բռնությունը կանխելու բոլոր միջոցները»:
Տեղի ունեցած բռնությունների փաստի առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել նաեւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը՝ նախազգուշացնելով Հայաստանում ժողովրդավարության անկման մասին:
«Ժողովրդավարական պետությունում մարդիկ ազատ են հավաքվել եւ արտահայտել իրենց կարծիքը, նույնիսկ եթե նրանք քննադատում են նախագահին կամ կառավարությանը», - ասել է Շվիմերը։ - «Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին երաշխավորել Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայում ամրագրված բոլոր իրավունքները»։
Նրա որակմամբ, ոստիկանության կողմից ուժի գործադրման, ձերբակալությունների, այդ թվում նաեւ պատգամավորների ձերբակալությունների, եւ լրատվամիջոցներին լռեցնելու մասին ստացված տեղեկությունները «իրարամերժ են եւ ոչ ամբողջական»:
«Այս ամենը հաստատում է մեկ բան՝ եթե լրատվամիջոցների լրիվ ազատություն լիներ, մենք իրավիճակի պարզ պատկերը կունենայինք», - ասել է Վալտեր Շվիմերը:
Ընդդիմության ակտիվիստների ձերբակալությունները Շվիմերը անընդունելի է համարում՝ «եթե իհարկե այդ ձերբակալությունները կամայական բնույթ են կրում»: Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել զերծ մնալ բռնություններից եւ վերսկսել երկխոսությունը:
Իսկ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան այսօր հանդիպել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ քննարկել ապրիլի 13-ին տեղի ունեցած դեպքերը: Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, Հովսեփյանը Եվրախորհրդի ներկայացուցչին հավաստիացրել է, որ ոստիկանությունը գործել է «օրենքի շրջանակներում՝ կանխելով ցուցարարների ապօրինի գործողությունների հետագա զարգացումը»:
«Հակառակ դեպքում ստիպված էինք լինելու ավելի կոշտ հարկադրանքի միջոցներ կիրառել օրինազանցների նկատմամբ», - ասել է Աղվան Հովսեփյանը:
Նա Վուտովային ասել է նաեւ, թե դատապարտում է լրագրողների նկատմամբ թույլ տված բռնարարքները՝ նշելով, որ քրեական գործի նախաքննությունն իրականացող մարմինը կանդրադառնա նաեւ այդ հարցին եւ, եթե ի հայտ բերվեն ապօրինի գործողություններ՝ «դրանց կտրվի համապատասխան գնահատական»:
Նատալյա Վուտովան, իր հերթին, նշել է, որ Եվրոպայի խորհուրդը ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Նա վստահություն է հայտնել, որ քաղաքական ծայրահեղականության դրսեւորումները կհաղթահարվեն եվրոպական չափանիշներին համպատասխան քաղաքակիրթ մեթոդներով:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերը երեկ նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասրյանին՝ խնդրելով մանրամասն մեկնաբանություններ տալ տեղի ունեցած վերջին իրադարձությունների, ինչպես նաեւ Ազգային ժողովի նիստերի ընդհատման վերաբերյալ: Պիտեր Շիդերը հիշեցրել է, որ Հայաստանը դեռեւս գտնվում է Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային ռեժիմի տակ:
Ռուզաննա Ստեփանյան