Մատչելիության հղումներ

Հրաժարական է տվել քաղաքաշինության նախարարը


Ուրբաթ օրը հրաժարական է ներկայացրել քաղաքաշինության նախարար Արամ Արամյանը՝ որպես դրա պատճառ նշելով, թե այլեւս չէր կարող դիմանալ իր որդու հետ կապված անհարկի շահարկումներին: Արամյանի որդին՝ Հայկ Արամյանը կալանավորված է «Տրիումֆ» սրճարանում մարտի 12-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Հաշվի առնելով բարձրացված արհեստական աղմուկը, որը կարող էր շոշափել իմ անունը, իմ կուսակցության բարի անունը եւ երկրի ղեկավարության համբավը, տվյալ պարագայում ես համարում եմ բարոյական իմ կողմից հրաժարականը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արա Արամյանը: - «Ես շարունակելու եմ իմ ուժերը ներդնել իմ կուսակցության եւ իմ երկրի զարգացման եւ ամրապնդման համար»:

Արամյանի փոխանցմամբ, ինքը այն մարդը չէ, որ թույլ տա իր հասեցին տարբեր մեղադրանքեր ներկայացնեն ու դրանց արդյունքում վարկաբեկվի նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության հեղինակությունը:

Այս շաբաթ ավելի վաղ «Օրինաց երկիր»-ի նախագահ, Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը անդրադառնալով նախարարի հնարավոր հրաժարականին, ասել էր, թե «կադրայանին հետեւություններ» կանեն: Արա Արամյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին հավաստիացրեց, որ կուսակցության կողմից ճնշումներ չեն եղել եւ հրաժարականի որոշումն իրենն է:

24-ամյա Հայկ Արամյանը կալանավորվել է երկուշաբթի օրը: Նրան ներկայացվել է սպանության փորձի եւ ապօրինի զենք կրելու մեղադրանք: Արդեն նախկին նախարարի որդին միջադեպի ժամանակ վիրավորված հինգ անձանցից մեկն է:

Արա Արամյանը շարունակում է պնդել, որ իր որդին անմեղ է: «Իմ տղան կյանքում ոչ զենք է կրել, կյանքում ոչ խմել է, ոչ ծխել է», - ասաց նա՝ ավելացնելով. - «Միշտ եղել է շրջապատի համար էտալոն»:


Ռուզան Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG