«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի գնահատականով, վերջին օրերի իրադարձությունները հասարակության մեջ կրկին արթնացրին Ղարաբաղյան շարժման, սումգայիթյան ջարդերի եւ հայ-ադրբեջանական արյունալի պատերազմի արդյունքում նկատելի վերելք ապրած ազգային ինքնագիտակցությունը. - «Աստիճանաբար սկսեց նահանջել արտաքին քարոզչության, սոցիալական դժվարությունների եւ ներքաղաքական խնդիրների ազդեցությամբ մարդկանց գիտակցության մեջ արմատավորվող այն մտայնությունը, թե եվրոպական կառույցներում արագ ինտեգրվելու ճանապարհով հնարավոր է կարճ ժամանակամիջոցում հասնել մեր հարեւանի հետ խաղաղ համակեցության, մոռանալով, թե ո՞ր տարածաշրջանում եւ ո՞ւմ կողքին ենք ապրում»: Այս առումով էլ, ըստ մեկնաբանի, ավելի քան տարօրինակ է, որ «անցյալի վերհուշի վրա խարսխված սթափ գնահատականները, որ հնչում են վերջին օրերին տեղի ունեցող հանրահավաքների ընթացքում, հհշական մամուլում ներկայացվում է որպես Ադրբեջանում ծավալվող հակահայկական հիստերիային Հայաստանում հակաադրբեջանական հիստերիայով պատասխանելու, խաղաղությունն ու կայունությունը պահպանելու փոխարեն ատելության էսկալացիա առաջ բերելու ցանկություն»: «Երկրում ներկայումս ծավալվող քարոզարշավը ամենեւին էլ «ատելության էսկալացիա» չէ, այլ մեր շրջապատին համապատասխանող սթափ վարքագծի դաստիարակություն՝ ընդարմացող ազգի ներսում», - ձեւակերպված է «Հայոց աշխարհ»-ում: - «Եթե կորցնենք ինքներս մեզ պաշտպանելու առողջ բնազդը, երեւակայելով, թե գտնվում ենք Լյուքսեմբուրգի ու Բելգիայի մոտերքում, ապա Եվրոպան միայն ամենավերջում՝ երբ ամեն ինչ ավարտված կլինի, կրկին կխոստովանի, որ իր նավատորմը չի կարող բարձրանալ Արարատ լեռան վրա»: Մյուս կողմից, «Առավոտ» թերթում այսօր ընդգծվում է. - «Հայաստանում ու Ադրբեջանում բոլորը չեն, որ հակված են այն աստիճան սրել իրավիճակը, որ արտերկրում մեր հայրենակիցների մոտ տպավորություն ստեղծվի, թե հայ-ադրբեջանական հարաբերությունները սաստիկ լարված են, ավելին՝ որ, իբր, Հայաստանում զորահավաք է սկսվել»: «Մենք գենետիկորեն անհամատեղելի չենք», - «Առավոտ»-ի թղթկացին ասել է մասնավորապես Ադրբեջանի ընդդիմության՝ «Ենի Մուսաֆատ» կուսակցության ներկայացուցիչներից Հիքմեթ Հաջիզադեն: Անդրադառնալով Ադրբեջանում Սաֆարովի պաշտպանության կոմիտեների ստեղծման փաստին, նա ասում է. - «Չեմ կարծում, թե Ադրբեջանում կան կոմիտեներ, որոնք քաջալերում են նման սպանությունները, թե որտեղ հայերն ու ադրբեջանցիները հանդիպեն, իրար պետք է սպանեն: Նման բան Ադրբեջանում չեմ նկատել»: «Իզուր են խիստ շովինիստական տրամադրություններ ունեցող մարդիկ փորձում կրակի վրա յուղ լցնել: Մեր ժողովուրդները իրար դեմ հակամարտել են, բայց եթե պատմությանը նայենք, մենք նաեւ մի մեծ ժամանակաշրջան խաղաղ եւ նորմալ ապրել ենք կողք-կողքի», - նշել է Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչը:
«Պոպուլիզմի ժամանակը եւ հատուցման ժամանակը» վերնագրի տակ է «Ազգ» թերթը անդրադառնում Ազգային ժողովում ավանդների փոխհատուցման խնդրի քննարկմանը՝ խտացնելով. - «Հաստատ է միայն մեկ բան, որ քաղաքական բոլոր ուժերն էլ փորձում են գոնե տպավորություն թողնել, որ ուզում են ավանդների վերադարձը»։ «Կորսված գումարները ավանդատուներին վերադարձնելու «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական խոստումը կարող է դառնալ նրա քաղաքական ոչնչացման պատճառ», - բանաձեւում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Ինչքան ԱԺ նախագահի ղեկավարած կուսակցությունը փորձում է գործնական երեւալ այս խոստման իրագործման ճանապարհին, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ գործ ունենք պարզ պոպուլիզմի եւ սեփական ընտրողի նկատմամբ ծաղրական վերաբերմունքի բացառիկ օրինակի հետ»: Կառավարության մի քանի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ գառնեցիների երեկվա հանդիպումը, ինչպես փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը, ի վերջո, վերածվել է հակաիշխանական հանրահավաքի: «Պաշտոնյաների խմբի այցելությունը հակառակ արդյունքը տվեց», - ամփոփված է այստեղ:
«Կառավարության անդամները սկսեցին իրենց մարզային հանդիպումները, սակայն այստեղ նրանց դարան է սպասում», - առաջին էջին պատկերավոր ակնարկում է «Հայոց աշխարհ» թերթը: Այսուհանդերձ, վերջինիս մեկնաբանի ընդգծմամբ, նման հանդիպումներ վաղուց էին անհրաժեշտ. - «Ժողովրդի դժգոհությունը մեծ է եւ արդարացի, բայց դրանից վախենալ պետք է չէ: Առանձնասենյակում նստած վիճակը չես շտկի»:
Վաչե Սարգսյան