Ազգային ժողովի նիստում երեքշաբթի օրը խորհդրարանական ժամանակավոր հանձնաժողովը, որ ուսումնասիրում է «Հայխնայբանկ»-ում ավանդադրված ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորությունները, ներկայացրեց իր առաջարկությունները, որոնց բուռն քննարկումը ընթացավ հիմնականում կոալիցիոն գործընկերներ Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Օրինաց երկիր»-ի միջեւ:
Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի ներկայացմամբ, առաջարկվող մեխանիզմը հետեւյալն է. ավանդների փոխհատուցման գործընթացը սկսել 2005 թվականից եւ ավարտել մինչեւ 2020 թվականը: Փոխհատուցման ենթակա են «Հայխնայբանկ»-ին մինչեւ 1993 թվականը հանձնված բոլոր տեսակի ավանդները (բացի 40 տոկոսանոց ավանդներից): Այդ ամբողջը կազմում է 8 միլիարդից քիչ ավելի խորհրդային ռուբլի, փոխհատուցման համար ենթակա գումարը առաջարկվում է 83 միլիոն դոլարից քիչ ավելի (ամբողջ գումարի շուրջ մեկ տոկոսը):
Մինչեւ 1000 ռուբլի ավանդի դիմաց առաջարկվում է 20 հազար դրամի փոխհատուցում, ավելի մեծ ավանդների դիմաց փոխհատուցման չափն աստիճանաբար իջնում է: Կոպիտ հաշվարկներով, 15 հազար խորհրդային ռուբլուց ավելի ավանդը առաջարկվում է փոխհատուցել մոտ 90 դոլարով:
ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած մեխանիզմը բնորոշեց այսպես. - «Մեր գործընկեր «Օրինաց երկիր»-ի նախընտրական քարոզարշավի հետընտրական սպասարկում»:
«Եթե նախընտրական շրջանում ասվեր՝ մենք ուզում ենք հազար ռուբլուն տալ 30 դոլար կամ 20 հազարին՝ 70 դոլար, կհամարեինք, որ դա շատ ճիշտ է եւ բարոյական է», - ասաց Նիկոյանը՝ նկատի ունենալով, որ ավանդների վերադարձը «Օրինաց երկիր»-ի քարոզարշավի հիմնական կետերից էր: - «Այդ իսկ կտրվածքով, սա, մեղմ ասած՝ խաբել էր»:
«Ես ընտրություններից առաջ չեմ խաբել եւ երբեք չեմ խաբի», - հակադարձեց «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Արտակ Առաքելյանը: - «Պետք է ավանդները վերադարձվեն՝ տասը տարում կլինի, քսան տարում կլինի, երեսուն տարում կլինի... որքան որ պետությունը հնարավորություն կունենա»:
«Օրինաց երկիր»-ը այս հարցի նկատմամբ մաքառումներ շատ է տվել», - շարունակեց նա: - «Իսկ այս մաքառման փառքը բոլորս ենք կիսելու»:
ՀՀԿ խմբակցության անդամներից Համլետ Հարությունյանը միայն այս վերջին կետում համաձայնեց Արտակ Առաքելյանի հետ՝ ասելով, թե հարցը «սեփականաշնորհողներին» սպասում է քաղաքական ֆիասկո:
«Որովհետեւ անհնարին է դա անել այսօրվա մեր տնտեսական աճի, այսօրվա մեր ֆինանսական համակարգի [պայմաններում]», - փաստարկեց նա՝ շարունակելով. - «Իսկ ով է ասել, թե ավանդները թիվ առաջին ստրատեգիական խնդիրն է մեր երկրի համար»:
Հիմնական բանավեճը ամբողջ քննարկման ընթացքում ՀՀԿ-ի եւ «Օրինաց երկիր»-ի միջեւ էր: Առաջինները վկայակոչում էին անվտանգության, պաշտպանության, արտաքին պարտքի սպասարկման վտանգման խնդիրներ, «Օրինաց երկիր»-ի պատգամավորները՝ բարոյահոգեբանական, մարդկանց հավատի վերականգնման խնդիրներ:
Քննարկումները կշարունակվեն վաղը, թեեւ արդեն իսկ պարզ է, որ առաջարկված մեխանիզմը այս տեսքով օրենքի նախագիծ չի դառնա:
Ռուզան Խաչատրյան, Երեւան